Մանոն շատ կոշտ միջամտելա, որ ես վերադառնամ իմ պարտականություններին. Սարգիս Գրիգորյանը`առաջին ամուսնությունից ունեցած դստեր մասին

Starnews.am-ը գրում է․

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete-ի եթերին հյուրընկալվել էին Սարգիս և Մանո Գրիգորյանները։

StarNews-ը հետևեց զրույցին, որի ժամանակ զույգը խոսեց Սարգիսի առաջին ամուսնությունից ունեցած դստեր մասին:

Խոսելով Սարգիսի աղջկա` Նարեի և իր հարաբերություններից, Մանոն ասաց.

«Ես իրան շատ սիրում եմ։ Իմ սրտի գիրքը բաց ա եղել: Ջանք ու եռանդ չեմ խնայել, որ իրենց հարաբերությունները լավ լինեն՝Սարգիսը կասի։ Կարծում եմ բաժանությունների մեջ երեխաները`որպես գործիք չպետքա հանդիսանան։ Դա տղամարդու և կնոջ հարաբերություններն են, բայց չեն կարող չշարունակել լինել ծնող։ Մենք կարող ենք իրար մի օր չհասկանալ, բայց չենք կարող հերքել այն փաստը, որ ծնողներն ենք»։

Սարգիսը հաստատեց կնոջ միտքն ու անկեղծացավ.

«Եթե Մանոն աշխատանք չտաներ` ես, միգուցե, հիմա Նարեի հետ շատ վատ հարաբերությունների մեջ լինեի։ Ինքը երկու-երեք սկզբունքային տեղեր միջամտելա շատ կոշտ, որ ես վերադառնամ իմ պարտավորությանն ու պարտականություններին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Like this post? Please share to your friends: