Մանկապարտեզում դայակն օգնում էր երեխաներից մեկին հագնել կոշիկներ…կինը մի կերպ զսպելով բարկությունը՝ հարցրեց…

Մանկապարետզում դայակն օգնում էր երեխաներից մեկին՝ հագնել կոշիկները: Երեխան օգնություն խնդրեց, և դայակը հասկացավ, թե ինչու: Չնայած բոլոր ջանքերին՝ կինը չէր կարողանում հագցնել կիսաճտքավոր կոշիկը:

Երբ վերջապես գործն իրականացվեց, երկուսն էլ շնչակտուր եղան, հանկարծ փոքրիկ տղան ասաց.

Դուք սխալ եք հագցրել կոշիկս, սա մյուս ոտքինս էր:

Դայակը նայեց կոշիկներին, և այո, նա իրավացի էր: Կոշիկը հանելը ավելի հեշտ էր, քան հագցնելը: Կինը պահպանեց հանգստությունը, և գրեթե նույն դժվարությամբ հագցրեց կոշիկը աջ ոտքին:

Картинки по запросу Воспитательница в детском саду помогала одному из детей надеть ботинки

Հետո երեխան ասաց.

Գիտեք, սրանք իմ կոշիկները չեն:

Դայակը մի կերպ փակեց բերանը, որ չբարկանա, և հանգիստ ձայնով ասաց.

Ինչու՞ ինձ ավելի շուտ չէիր ասե՞լ:

Դայակը կրկին չարչարվելով հանեց կոշիկները, երբ տղան ասաց.

Սրանք իմ ավագ եղբոր կոշիկներն են: Մայրիկս է ստիպել, որ հագնեմ: 

Դայակը չգիտեր՝ լացել թե ծիծաղել: Վերջապես հագցրեց կոշիկները և ասաց.

-Լավ, իսկ որտե՞ղ են ձեռնոցներդ:

Երեխան ասաց.

Ես դրանք իմ կոշիկների մեջ եմ դրել…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ