Հրեա տատիկի կողմից 10 իմաստուն խորհուրդ․ միշտ մի եղեք լավը․․․ վախեցեք ոչ թե թշնամիներից, այլ ընկերներից․․․

Այս 10 խորհուրդները կարող են փոխել ձեր պատկերացումները շատ երևույթների, նաև կյանքի մասին։ Հույս ունենք, որ դրանք օգտակար կլինեն ձեզ։

Մի փորձեք ձեզ կյանքի ընկեր ընտրել արքայազնի

Իմաստուն տատիկն ասում էր, որ իսկական արքայազներին կարող ենք հաշվել ձեռքերի մատների վրա։ Նրանք տարբերվում են նրանով, որ բացի իրենցից, էլ ոչ մեկի չեն սիրում։ Նրանք գնահատում են դիմացինին՝ միայն արտաքինը դատելով։ Նրանց հետաքրքիր չէ ոչ մեկի ներաշխարհը։ Եվ եթե երազում եք գտնել հենց այն միակին, ուշադրություն դարձրեք հասարակ, բայց կրթված տղամարդկանց։ Երկրորդ կեսի սերն ու հարգանքը՝ կյանքում ամենամեծ երջանկությունն է։

Չափից ավել տաքարյուն տաղամարդիկ նույնպես վտանգավոր են

Նման մարդկանցից պետք է հեռու մնալ։ Նրանց բուռն էմոցիաները, վաղ թե ուշ, տհաճություններ ու դժբախտություններ կբերեն։ Տատիկն ասում էր, որ նրանք ընդունակ են քանդել ամեն ինչ, ինչ կա իրենց ճանապարհին։

Մի շտապեք հետևություններ անելիս

Նախքան որոշում կայացնելը կամ հետևություն անելը, անհրաժեշտ է հանգստանալ, լավ երաժշտություն լսելով՝ թուլանալ, ինչ-որ ծիծաղելի դրվագ հիշել, իսկ հետո միայն որոշում կայացնել։

Սահմանափակեք շփումը վատ բաներ ասող մարդկանց հետ

Երբեք մի լսեք նրանց, ովքեր վատ են արտահայտվում ուրիշների մասին։ Ձեզ մանիպուլյացիայի ենթարկելու հնարավորություն մի տվեք նրանց։

Бабушка-еврейка дала мне 10 мудрых советов. Давать людям 3 шанса ...

Մի մասնակցեք հիմար վեճերի

Ամենաանիմաստ վեճերն են կրոնի, քաղաքականության և տղամարդկանց ու կանանց միջև հավասարության վերաբերյալ։ Դրա համար էլ, զերծ մնացեք նման քննարկումներից։

Մի վախեցեք թշնամիներից

Վախեցեք ոչ թե թշնամիներից, այլ ընկերներից։ Ընկերները հեշտությամբ կարող են վնասել մեզ, քանի որ նրանցից նման բան չենք սպասում։

Համբերությունն ու սպասելու ունակությունը՝ կարևոր հատկություններից մեկն է

Ժամանակին հասանելի է ամեն ինչ։ Սովորեք սպասել և շատ հարցերի պատասխաններ կգտնեք։

Բոլոր մարդիկ արժանի են 3 հնարավորություն ստանալու

Եթե մարդուն 3 շանս եք տալիս, ձեզ ապահովագրում եք կորուստներից։ Բայց եթե այդքանից հետո նա այդպես էլ  ոչինչ չի հասկանում, ուրեմն տարբեր ուղիներ պիտի ընտրեք։

Մի կորցրեք ձեր արժանապտվությունը

Կարևորը չշփոթեք սա գոռոզության հետ։

Միշտ բարի լինելը՝ նույնպես լավ չէ

Ամենից ճիշտ է՝ արդար լինելը և ամեն ինչ սթափ գնահատելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ