![]() ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է․ «Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:33-ին մարվել՝ 09:46-ին: 15 քմ հատվածում այրվել են գույք, կուտակած կտոր և ջերմահարվել է առաստաղը՝ մոտ 5 քմ: Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը արտադրամասի մյուս հատվածներ և տանիք»։ |
Հրդեհ՝ Գյումրիում գործող կտորի արտադրամասում
