Դերասան Վարդան Պետրոսյանն իր էջում գրել է․
Հսկա, ահռելի մի կաղնի ընկավ… կացնի հարվածից… անտեսանելի… Հզոր անհատականություն, հերոս` բառիս բուն իմաստով, խրոխտ, անվախ, հանդգնության աստիճան համարձակ ու խորը, նուրբ` միաժամանակ… Մեր պատմության թավուտում մի հսկա կաղնի, որի ստվերում կմեծանան, կկոփվեն սերունդներ… Դու անմահ ես, Գագո ջան, ինչպես քո գործը… Խոնարհվում եմ, ինչպես միշտ, խոնարհվել եմ քո առաջ…