ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՍԻՐԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ԽՈՅԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս այսօր լինել լավատես: Այդպես ավելի հեշտությամբ կկարողաաք լուծել թե անձնական, թե աշխատանքային խնդիրները:

ՑԼԵՐ

Այսօր Ցլերի կյանքում ամեն ինչ բարեհաջող կընթանա` բացառությամբ սիրելիի կամ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների: Դուք նրանց նեղացրել եք, եւ այսօր շատ հարմար օր է, որ ներողություն խնդրեք, որ ամեն ինչ իր տեղն ընկնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին, ի դեմս ձեզ, կցանկանա տեսնել իր երազանքը: Աշխատեք համապատասխանել դրան կամ, նույնիսկ, լինել ավելի լավը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր գլխին շատ հոգսեր կթափվեն: Ձեր մտերիմներին, չգիտես, թե ինչու, կթվա, թե դուք եւ ձեր սիրելին պարտավոր եք լուծել իրենց խնդիրները: Եթե զգաք, որ ձեզ ճնշում են, անմիջապես պայքարեք դրա դեմ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ինչ էլ տեղի ունենա ձեր եւ ձեր սիրելիի միջեւ, էլ ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները: Անգամ անախորժությունները թող չվախեցնեն ձեզ. դրանք եւս կծառայեն նույն նպատակին:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիի մտքում մի հրաշալի գաղափար կծնվի, որը նա կցանկանա կիսել ձեզ հետ: Սակայն նա չի կարողանա այն ճիշտ արտահայտել բառերով: Փորձեք նրան կես բառից հասկանալ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիին մի ասեք այն, ինչ ժամանակին ասում էիք նրա գլխավոր մրցակցին: Դա կարող է լուրջ թեմա դառնալ վեճի համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր լավ կլինի, որ լինեք միայն երկուսով: Իհարկե, ընտանիքի եւ ընկերների շրջապատում միշտ էլ ուրախ է, բայց երբեմն պետք է գնահատել նաեւ երկուսով անցկացրած թանկ պահերը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի ձեր սիրելիի կարծիքը ձեր արածների եւ ասածների վերաբերյալ: Անգամ եթե նրա խորհուրդը ձեզ անտեղի թվա, միեւնույն է հարցնել պետք է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ճակատագիրը ձեզ հրաշալի հնարավորություն է տալիս հարաբերություններում ճիշտ քայլեր անելու համար: Եթե, իսկապես, ցանկանում եք ինչ-որ բան դեպի լավը փոխել, ուրեմն դա արեք հենց այսօր:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ հետ կցանկանա կիսվել իր խնդիրներով եւ անհանգստությամբ: Դրանք, միգուցե, ձեզ անհասկանալի թվան, սակայն փորձեք լսել նրան եւ անհրաժեշտության դեպքում` աջակցություն ցուցաբերել:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին, միգուցե, դուր չգա ձեր պահվածքը: Ձեր բախտը կբերի, եթե նա իր դժգոհությունը լուռ արտահայտի: Անհանգստանալու կարիք, կարծում ենք, չկա: Նա ձեզ շատ լավ է ճանաչում եւ հաստատ չի սխալվի: 

Like this post? Please share to your friends: