Հոգեբուժարանի պատերը՝ երջանիկ ընտանեկան կյանքի փոխարեն

Ցավոք, ծնվել եմ ոչ բարեհաջող ընտանիքում։ Առանձնապես մանկություն չեմ ունեցել։ Մինչ ուրիշները զբոսնում էին ծնողների հետ, տոներին նվերներ ստանում, գնում հանգստանալու, ես հարազատ մորիցս ապտակներ և հարվածներ էի ստանում։ Նա վաղուց բաժանվել էր հորիցս, ով բոլորովին մոռացել էր մեր մասին, իսկ մայրս էլ միշտ անտրամադիր և զայրացած էր։

Երեկոներն անցկացնում էի մեր միայնակ հարևանուհի տիկին Մարիի տանը, նա ինձ միշտ կերակրում էր, դասերս էինք միասին անում, երբեմն նույնիսկ հավաքում իր թոռների հին հագոիստը և տալիս ինձ։ Երբ դարձա 19 տարեկան, Մարի տատիկը մահացավ․․․ Դա կյանքիս ամենամեծ հարվածն էր։ Բայց ավելի ուշ իմացանք, որ նա իր տունն ինձ է կտակել։

Այդպես, զրկվեցի ամենամտերիմ և սիրելի մարդուց, բայց ունեցա իմ սեփական անկյունը։

Ապագա ամուսնուս հետ ծանոթացանք ռեստորանում, որտեղ մատուցողուհի էի աշխատում։ Չգիտեմ, թե նրան ինչը գրավեց իմ մեջ, չէ որ ես սովորական ուսանողուհի էի։  Գևորգն ինձանից 15 տարի մեծ էր, սկզբում ես նրանից վախենում էի․ նա չափազանց համառ էր։ Ամեն օր ծաղիկներ էր բերում, հրավիրում գեղեցիկ վայրեր։ Արդյունքում ես հանձվեցի․․․ սիրահարվեցի նրան մինչ ականջներիս ծայրը։ Մեր սիրավեպի արդյունքն էր ամուսնություն և հղիություն։

Ընտանեկան կյանքս հանգիստ էր ընթանում, ես սովորում էի, զբաղվում տան գործերով, միայն ստիպված եղա թողնել աշխատանքս, քանի որ ինչպես ամուսինս էր ասում, դա բիզնեսմենի կնոջ համար պատշաճ աշխատանք չէ։

Ծննդատուն գնացի ճիշտ ժամանակին, առողջ աղջիկ ունեցա, անվանակոչեցինք Սոնա։ Երբ առաջին անգամ գրկեցի դստերս, զգացի, թե որն է իրական երջանկությունը։

Похожее изображение

Ծննդաբերությունից հետո Գևորգը կտրուկ փոխվեց։ Երբ փորձում էի խոսել հետը, ասում էր,որ ամեն ինչ կարգին է, հնարավոր է, որ ինձ մոտ հետծննդյան դեպրեսիա է։

Ի վերջո ամուսնուս նախաձեռնությամբ հայտնվեցի հոգեբուժարանում, որտեղից ինձ թույլ չէին տալիս դուրս գալ։ Միայն հետո իմացա, որ Գևորգն ամուսնացած է, սակայն կինը չի կարող երեխա ունենալ, նա ինձ միայն օգտագործել է, որ ծննդաբերեմ և փոքրիկիս խլեն ձեռքիցս։ 

Картинки по запросу Стены психушки вместо счастливой семейной жизни

Միայն 2 տարի անց ինձ հաջողվեց դուրս գրվել հոգեբուժարանից, բայց Գևորդը հոգ էր տարել, որ ինձ այդ ընթացքում զրկեն մայրական իրավունքներից, իսկ դա անելն այնքան էլ դժվար չէր, քանի որ բժշկական քարտիս մեջ կար դիագնոզ․․․ Ես չեմ հանձնվում, ամեն ինչ կանեմ, որ արդարությունը վերականգնվի և աղջիկս ինձ մոտ լինի, բայց դեռ չգիտեմ, թե ինչպես վարվել․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ