Այս կինը ֆեյսբուքի իր էջում հրապարակեց իր փորիկի լուսանկարը: Ընկերներն ու բարեկամները սկսեցին շնորհավորել նրան և հաճոյախոսություններ գրել: Սակայն օգտատերերից մեկը հետևի ֆոնին սարսափելի իր հայտնաբերեց, և պարզ դարձավ, թե ինչու է կնոջ ձեռքը կապված լարանով: Նկարի ձախ անկյունում կարելի է տեսնել շպրից և գդալ, որի մեջ հղի կինը թմրանյութ է պատրաստել:
Լուսանկարը հրապարակելուց 3 օր անց կնոջ դուռը թակեցին ոստիկաններ: 26 ամյա կնոջ ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրեցին և ձերբակալեցին՝ գողության, առանց իրավունքի՝ մեքենայի վարման, նաև այլ կասկածանքներով:
Բացի այդ ամենից, կինն իսկական հանցագործ է: Ամենամեծ շոկի ենթարկում է այն փաստը, որ լինելով 3 երեխաների մայր և սպասելով 4-րդ փոքրիկին՝ կինը թմրանյութ է օգտագործում: Բարեաբխատաբար, կնոջը զրկեցին մայրական իրավունքներից: Համոզված ենք, որ երեխաների համար ավելի լավ կլինի մանկատանը, քան նման մոր կողքին: