Հիպերմարկետում մուրացկանի տեսք ունեցող մի աղջիկ խնդրեց, որ իր համար օճառ գնեմ․ Ես գնեցի, բայց որոշեցի հետևել նրան․․․

Հիպերմարկետում մուրացկանի տեսք ունեցող մի աղջիկ խնդրեց, որ իր համար օճառ գնեմ․ Ես գնեցի, բայց որոշեցի հետևել նրան․․․Պատմությունը տեղի է ունեցել մոտ 1 տարի առաջ։ Կանգնած էի խանութում, տնտեսական բաժնում, երբ ներս մտավ երիտասարդ, բայց շատ կեղտոտ, չխնամված մի աղջիկ, նման էր մուրացկանի։

Մատով ցույց տվեց ամե-նաէժան օճառը և խնդրեց դա գնել իր համար։ Ես կատարեցի խնդրանքը, բայց որոշեցի հետևել նրան։ Նա մի րոպե կանգ առավ մթերային բաժնի մոտ, քաղցած հայացք գցեց սառնարաններին և դուրս եկավ։ Նրան սար-սափելի խղճացի, բայց և հետաքրքիր էր, թե այդքան երիտասարդ աղջիկը, երևի 25-ից ավել չէր լինի, ինչպես է հայտնվել նման դրության մեջ։

Երկու հատ բուլկի գնեցի և վազեցի նրա հետևից։ Նստեցինք, նա կերավ, պատմեց, որ 18 տարեկանում ընկեր է ունեցել, ով համոզում էր ամուսնանալ։ Աղջիկը, իհարկե, շատ էր ուզում, բայց մայրը շատ խիստ և կոշտ կին էր, թույլ չէր տալիս։Աղջիկը հոր մասին ոչինչ չգի տի, երբեք նրան չի տեսել։

Այդպես, ընտանիքում մեծ վեճից հետո նա տեղափոխվել է ընկերոջ տուն, բայց որոշ ժամանակ անց չստացված ամուսինը հոգնել է նրա նից և դուրս հանել։ Մայրն էլ չի ներել և հետ չի ընդունել։Սկզբնական շրջանում նոր ծանոթս մնացել է ընկերների և բարեկամների տա նը, սակայն հետ սկսել է ամաչել և գնացել է փողոցում ապրելու։

Ինձ ուղղակի ցնցեց պատմությունը։ Չնայած սարսափելի հիգիենային, ես նրան բերեցի մեր տուն, աղբը գցեցինք նրա հին հագուստը, գլուխը մշակեցի կերոսինով, կտրեցինք մազերը, քանի որ հնարավոր չէր սանրել և լվանալ։Աղջիկը լողացավ, նրան իմ հագուստից մի քանի բան տվեցի և մի քիչ էր գումար։ Աղջիկն արտասվում էր եր-ջանկությունից։Երբ նա գնաց, զանգեցի բոլոր ընկերներիս, պատմեցի պատահածի մասին։

Մենք յուրաքանչյուրս մի քիչ գումար հավաքեցինք և նախկին հանրակացարանի շենքում աղջկա համար փոքր բնակարան վարձեցինք։ Մոտակայքում էլ մի սուպերմարկետ կար, ընկերուհիներիցս մեկն այնտեղ գանձապահ է աշխա-տում։Նա խոսեց մենեջերի հետ և աղջկան այնտեղ աշխատանքի ընդունեցին՝ որպես մաքրուհու։Չեմ կարող նկա-րագրել, թե որքան երջանիկ էր նա։

Դե, մեզ էլ հաճելի, որ կարողացանք օգնել։Օրեր առաջ հանդիպեցինք․ աղ-ջիկը շատ լավ տեսք ուներ, գեղեցիկ և կոկիկ հագնված էր, մաքուր։ Երբ տեսավ ինձ, ուրախությունից գոռաց, վազեց մոտ և գրկեց։ Պատմեց, որ իրեն հսկիչ-վաճառողուհու աշխատանք են տվել արդեն, ընկեր ունի։ Եվ ինձ էլ հաջորդ շա-բաթ հրավիրեց թատրոն, տոմսերն էլ ինքն է գնել։

Մենք պիտի հասկանանք, որ փողոցում ապրող մուրացկաններից յուրաքանչյուրն ունի ծանր պատմություն, մի դեպք, որից հետո այլևս ուշքի չի եկել և օգնության կարիք ունի։ Բարի եղեք, մարդիկ։

Like this post? Please share to your friends: