Հավանաբար նկատել եք, որ հարուստ ու ապահովված տղամարդիկ նախընտրում են կանանց որոշակի տեսակ: Ընդ որում, նման կանայք շատ քիչ են, և նրանց հանդիպում են ամենաբախտավորները:
Այսօր կպատմենք, թե ինչպիսի կանանց են սիրահարվում հարուստ ու կայացած տղամարդիկ:
Խանմված
Սա կարևոր կետ է: Կոկիկ սանրվածք, մատնահարդարում, արդուկած հագուստ, թեթև դիմահարդարում… Իհարկե, այստեղ պիտի ավելացնենք նաև կանացիությունն ու նրբագեղությունը:
Խելացի
Այն տղամարդը, ով կարողացել է մեծ գումարներ աշխատել, դժվար թե հիմար լինի: Ու դրա համար էլ նրան պետք է այնպիսի կին, ում հետ կկարողանա խոսել, կիսվել, կարծիք հարցնել:
Չափի զգացում
Իրականում հարուստ տղամարդու կինն ամեն հարցում ունենում է չափի զգացում: Դա պիտի արտահայտվի ամեն կերպ. կոսմետիկա, հագուստ, կոշիկների կրունկների բարձրություն:
Հումորի զգացում
Հումորի լավ զգացումը վկայում է կնոջ՝ բարձր ինտելեկտ ունենալու մասին: Զարմանալի չէ, որ հարուստ ու խելացի տղամարդիկ ընտրում են հենց սրամիտ կանանց, ով իր կատակով կարող է հարթել ցանկացած անհարմար իրավիճակ:
Հանգիստ բնավորությամբ
Հիստերիաներ, արցունքներ, նյարդային վիճակ՝ սա այն չէ, ինչ կարող է գերել ու գրավել կայացած տղամարդկանց, առավել ևս հարուստ: Առանց այն էլ նա աշխատանքի պատճառով մշտապես լարված է լինում, ու տանը նրան հանգստություն է անհրաժեշտ: