Հարսս ինձ մամա չի ասում. արդեն 5 տարիա ամուսնացած ա, ինձ ասումա տոտա. տղուս բողոքեցի, տեսեք ինչ ասեց

Արդեն տղես 5 տարիա ամուսնացած ա, թոռ էլ ունեմ, բայց հարսս ինձ մինչև հիմա ասումա Գայան տոտա:

Նեռվայնանում եմ էտ տոտա բառը, որ լսում եմ: Էլ չեմ ասում, որ ով լսումա էտա հարցնում, ասումա՝ Ալվարդ, էս հարսդ քեզ չի սիրում, թե դու ես իրան շատ նեղում, որ քեզ մամա չի ասում: Ես էլ ասում եմ, ոչ էն, ոչ են, չգիտեմ խի չի ասում:

Դե համ էլ հո չեմ գնալու խնդրեմ ինձ ասի մամա: Էնքանա տոտա ասել, թոռս էլա ինձ ասում Գայան տոտա: Սենց բան կլինի:

Էլ մի օր չդիմացա, տղուս կանչեցի, ասեցի՝ կնիկդ ինչքանա պատրաստվում ինձ ասի տոտա, տղա չես, չես կարում ասես, որը որից հետո ա: Ինձ ջղայնացած ասեց՝ որ ասեց մամա, դառնալու՞ ես իրա մերը:

Թեթև ապրի էլի այ կնիկ, քո համար, ինչի հետևից ես ընկել: 5 տարիա տենցա, նոր պիտի ասի մամա, ասա թող ասի, ինձ խի ես խառնում: Այ սենց պատասխանեց ինձ, հարսս էլ լսում էր երևի, իրա սենյակում էր:

Օրվա մեջ տունն էին, մեկել հարսս եկավ ասեց՝ գիտեմ, որ նեղվում ես, բայց դե ես էլ էնքան եմ ասել տոտա, էլ չեմ կարում ասեմ մամա, եթե շատ ես նեղվում դրանից, կաշխատեմ իմ վրա, կփորձեմ

 

Like this post? Please share to your friends: