Միշելն ու Ջոնը հանդիպում էին դպրոցում, սակայն երկար տարիներ միմյանց հետ չշփվելուց հետո՝ նրանք կրկին հանդիպեցին 30 տարեկանում և որոշեցին այլևս չհեռանալ միմյանցից:
Սակայն նրանց բախտ վիճակված չէր երջանիկ լինել: Միշելը հիվանդացավ և շուտով մահացավ…
Սիրելիի մահվանից մի շաբաթ անց Ջոնը նկատեց նրա հեռախոսը և իր մեջ համարձակություն գտավ, որպիսի միացնի այն: Բանն այն է, որ սիրահարներն արդեն որոշել էին հարսանիքի օրը, սակայն նույն ժամանակ էլ Միշելի մոտ ախտորոշվեց քաղցկեղի հազվադեպ հանդիպող և ծանր տեսակ: Չնայած դրան, երիտասարդները որոշեցին ամուսնանալ, սակայն Միշելը մահացավ հարսանիքից 2 շաբաթ առաջ…
Երբ Ջոնը միացրեց հանգուցյալի հեռախոսը, տեսավ մի լուսանկար, որն իրեն հանեց հունից.
Նկարում Միշելն էր…հարսանեկան զգեստով, որը պիտի կրեր հարսանիքի օրը: Նա ոչ մեկին ցույց չէր տվել այդ նկարը:
–Ես երջանիկ էի և միաժամանակ դատարկություն էի զգում: Եթե պիտի ընտրեմ մի զգացմունք, ապա կասեմ, որ հպարտություն էի զգում նրա համար, որ Միշելն իմ կինն է…
-Սա իմ կինն է, Միշելը,-գրել է Ջոնն իր ֆեյսբուքի էջում,-այստեղ նա այն հարսանեկան զգեստով է, որ երբեք չեմ տեսել և չեմ էլ տեսնի նրա հագին: