Պրոդյուսեր Մենչ Պետրոսյանի դուստրը՝ Էլինա Պետրոսյանը ամուսնանում է։ Այս մասին տեղեկանում ենք Էլինայի ինստագրամյան միկրոբլոգի էջից։
Իր նախահարսանեկան արարողությունից Էլինան նոր կադրեր է հրապարակել, որը տեղի է ունեցել 05․05․2025 թվականին։
Իր ինստագրամյան միկրոբլոգի էջում և սթորիներ բաժնում Էլինան հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկի վրա էլ մակագրել է՝ «սպասենք վաղը»։
Նշենք, որ նախահարսանեկան արարողությունը կատարվել է Old Money ոճով, ինչը բավականին տարածված թրենդ է։
Ավելին, առանձին հրապարակմամբ Էլինան հրապարակել է իր և հոր՝ Մենչ Պետրոսյանի լուսանկարը, որտեղ ինքը հուզված է և գրկախառնված հորը։ Լուսանկարին կից Էլինան գրել է․ «Հայրիկի աղջիկը»։
Ա․Ս․