Հայրական սեր քիչա ստացել, սպասելա` չի ստացել.Գրիգորի Եսայանը` 1-ին ամուսնությունից ունեցած որդու մասին

Starnews.am-ը գրում է․

«Խոստովանություն» հաղորդմանը հյուրընկալվել էր Գիգորի Եսայանը։

StarNews-ը հետևեց հաղորդմանը։

Երգիչը խոսեց առաջին ամուսնությունից և առաջին ամուսնությունից ունեցած տղայից.

«Ես առաջին ամուսնությունից ամուսնալուծվել եմ։ Կյանք ա, ջահել ենք եղել, լիքը սխալներ ենք թույլ տվել։ Հարաբերությունները լավ են, Փառք Աստծո,կարար լիներ ավելի լավ,բայց դե կյանքա, լիքը բաներ հետո ես հասկանում։

Ափսոս որ շատ զգացմունք,շատ սեր չեմ կարողացել տալ։ Մեկ-մեկ պատկերացնում եմ,որ ինքը մեղք չունի և այդ ամենը իմ մեղքով։ Հայրական սեր քիչ ա ստացել,երևի սպասելա ինչ-որ տեղ չի ստացել…»

Երկրորդ ամուսնությունից Գրիգորին ունի երեք երեխա.
«Բաժանումից հետո անորոշ ժամանկաշրջան տեսահոլովակի նկարահանման ժամանակ ծանոթացել եմ։ Նկարահանումից 5տարի անց ամուսնացել ենք։ Չեմ կարա ասեմ ,որ ամեն ինչ նորմալա,բայց չեմ էլ կարա ասեմ,որ վտանգավոր վատա»։

Քանի տարի է, որ հայրն ու մայրը այլևս ֆիզիկապես իրանց հետ չեն.

«Հայրիկս քովիդի ժամանակ մահացավ, մայրիկս էլ` ես 29 տարեկան էի։ Ես շատ դժվար եմ տարել (մայրիկս ինձ կների) հայրիկիս կորուստը։ Պարզա, մայրիկիս ժամանակ էլ դժվար էր, բայց հայրիկ կար, ջահել էի, ուրիշ ձև էի մտածում և հայրիկիս հետ շատ կապված եմ եղել։ Շատ եմ փոխվել իմ մեջ դեպի վատը պապային կորցնելուց հետո»։

Like this post? Please share to your friends: