Հարգելի՛ ընթերցող տեսանյութը տեղադրված է ամենшվերջում․
Մինչ դա մի փոքր ինֆnրմացիա
19-ամյա Մարի Հարությունյանը երկու հայուհիներից մեկն է, ով նվաճել է աշխարհահռչակ գերմանական The Voice երաժշտական նախագծի ժյուրիի անդամների սրտերը:
Ինչպես և Իվետա Մուկուչյանը, Մարին անցավ առաջին փուլը ու ընդգրկվեց երաժիշտ Խավիեր Նայդոյի թիմի մեջ ։ «Ես ծնվել եմ Գերմանիայի հյուսիսում գտնվող Շվերին քաղաքում, սակայն ծնողներս ՀՀ-ից են ։ Ես հատկապես հպարտ եմ, որ կապ ունեմ մեծ նկարիչ
Իվան Այվազովսկու հետ, Նա իմ նախապապն է ։ Ես 19 տարեկան եմ ու զբաղվում եմ ոչ միայն երաժշտությամբ, այլ նաաև պարերով ՝ լատինաամերիկյան և, բնականաբար, սալսա ։
Ես նաև պարում եմ Նյուրնբերգի հայ համայնքի երգչախմբի մեժ, որտեղ ես հիմա ապրում եմ ։ Սկսեցի երգել ինը տարեկանում։ Ես մի քանի ելույթ ունեի, որոնցից մեկն էլ Հրանտ Դինքի հիշատակին կազմակերպված միջոցառման ժամանակ էր ։ Հարցին՝ որտե՞ղ է սովորել խոսել հայերեն լեզուն՝ Մարին պատասխանեց. «Ես ազատ խոսում եմ հայերեն լեզվով, ինձ սովորեցրել են ծնողներս ։
Սա իմ մայրենի լեզուն է ու տանը հայերեն խոսելը շատ էական է մեր ընտանիքի համար ։ Ես նաեւ կարող եմ գրել ու կարդալ»։ Առաջարկում եմ դիտել ստորև տեսանյութը ու վայելել մեր հայուհու հիանալի կատարումը։