Մոսկվայում մահափորձից հետո հիվանդանոցում մահացել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար Արմեն Սարգսյանը: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել են բժշկական ծառայություններում։
«Սարգսյանը մահացել է հիվանդանոցում», – ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա մահվան մասին տեղեկությունը հաստատել են նաև նրա մերձավորները: