Կիսուրս հազար տարվա մասնագետ ա: Սաղ գյուղն իրա անունով երդվումա նենց լավ մանկաբարձ ա: Ես էլ որ հղի էի, վստահ էի, որ ինքը կազատի ինձ, բայց ահավոր զարմացա, երբ ասեց, որ ինքը չի անի: Մտածեցի այ քեզ բան, սաղ մարզի ծնունդն ընդունում ա, իրա թոռից հրաժարվում, խիա տենց:
Սկզբում շատ էի նեղվել, մտածում էի անտարբեր ա, կամ էլ կիսուրական բանա անում, հետն էլ չէի խոսել էտ թեմայով: Ուղղակի մի անգամ ուրիշների ներկայությամբ խոսք եղավ, ասեցին թոռիդ ծնունդը կընդունես, ասեց բացառվում ա: Նենց կտրուկ ասեց, որ ես էլ ոչ մի բան չհարցրի: Երկար ժամանակ նեղվում էի, ամուսնուս էլ ասեցի, ամուսինս էլ ասեց, իրա հետ խոսի, կասի ինչի չի ընդունում:
Երբ հարցրեցի կիսուրիս, թե խի ա հրաժարվում իմ ծննդաբերությունն ընդունելուց, ասեց՝ բալես, անմիջապես իմն եք, հուզմունք կա, կհուզվեմ, կլարվեմ, ուրիշները իմը չեն, բայց էլի հուզվում լարվում եմ, որ ամեն բան լավ լինի, իսկ որ դուք հենց իմն եք, չեմ կարողանա, բայց մի մտածի վստահելի մարդու ձեռքերում ես լինելու: Հետո իրան շնորհակալ էի իրա արածների համար: Ծնունդը չընդունեց, բայց էնքանա ինձ օգնում, որ երախտապարտ եմ: