Կինը դաստիրակում և մեծ գումարներ է ծախսում․․․արհեստական երեխաների համար․․․

Այս պատմությունը 39 ամյա Էլիս Ուինսթոնի մասին է։ Բրիտանուհին ունի բավականին տարօրինակ հետաքրքրություններ։ Բանն այն է, որ նրա տանն ապրում է 50 արհեստական երեխա։ Տարօրինակ է, այնպես չէ՞։

Տիկնիկները չափազանց նման են իսկական երեխաների, սակայն միայն արտաքնապես։ Բայց դա չի խանգարում կնոջը նրանց խնամել կենդանի մարդկանց պես։

Էլիսը կերակրում է երեխաներին, հագցնում և տանում զբոսանքի։ Տիկնիկները նույնիսկ սեփական հագուստ և անուն ունեն։ Կինը տիկնիկների վրա մի ամբողջ կարողություն է ծախսել։

Էլիսն ունի երեխաներ, սակայն նրանք արդեն մեծ են և ինքնուրույն։ Իսկ կնոջը շատ է դուր գալիս փոքրիկներին խնամելու գործընթացը։ Վերջին հղիությունը  կնոջ մոտ անհաջող է եղել, և պտղին հեռացնելուց հետո՝ բժիշկներն արգելել են նրան հղիանալ։ Դրանից հետո իսկական երեխա ծննդաբերելու հնարավորություն չունենալով՝ կինն իր ամբողջ սերը տալիս է այս «երեխաներին»։

Սկզբում Էլիսի ամուսինը հանգիստ էր վերաբերվում կնոջ նոր տարերքին, սակայն որքան ավելանում էին տիկնիկները, այդքան ավելի քիչ տեղ էր մնում տանը։ Բացի այդ կինը մոռացել էր ընտանիքի անդամների մասին։ Այդ ժամանակ էլ ամուսինը չդիմացավ և հեռացավ տանից։

Էլիսին այնքան էլ չտխրեցրեց այդ փաստը․ ընդհակառակը, նա դեն գցեց երկտեղանի մահճակալը, և արհեստական երեխաների համար ավելի շատ տեղ ավելացավ։

Էլիսն ասում է, որ իր հարազատ երեխաներին տիկնիկներից պակաս չի սիրում, պարզապես նրանք արդեն մեծացել են, և անդադար խնամքի և ուշադրության կարիք չունեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ