Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը`Գոռի դուստրը. տեսեք`ում անունով են փոքրիկին անվանակոչել

Ժամեր առաջ լույս աշխարհ է եկել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի որդու`Գոռի և Ինգայի առաջնեկը:

Ինգան Ալեքսանյանների ընտանիքին դուստր է պարգևել, ում անվանակոչել են ի պատիվ գործարարի մայրիկի`Աստղիկի: Ինգան և փոքրիկն իրենց լավ են զգում:

Նշենք, որ ի տարբերություն ընտանիքի աղջիկների, ովքեր երեխաներին լույս աշխարհ են բերում ԱՄՆ-ում, Ալեքսանյանների հարսն ու նորածին փոքրիկը Հայաստանում են:

Like this post? Please share to your friends: