Ծնողները մոռացել էին երեխային գնացքի վագոնում

Արդեն երրորդ օրն էր, որ ճանապահին էինք։ Գնացքը գալիս էր հարավից, ժողովուրդը ուրախ և հանգստացած էր, բայց տոթ վագոնում անցկացրած օրերը իրենց հետքը թողել էին։

Երեխաները կամակորություն էին անում, մեծերը հոգնած նայում էին մի կետի՝ պատկերացնելով, որ արդեն շուտով նորից պիտի գնան աշխատանքի և մինչ մյուս տարի չարչարվեն։

Մեր դիմաց, կուպեում մի երիտասարդ ընտանիք էր։ Մայրիկ, հայրիկ և երկու երեխա՝ աղջիկ և տղա։ Ըստ հավանականության, ընտանիքը այնքան էլ բարեհաջող չէր, քանի որ ամուսինները հաճախ վիճում էին, երեխաներն իրենց վատ էին պահում, իսկ ընտանիքի հայրը ամեն կանգառին վազում էր գարեջուր գնելու։

Երրորդ օրվա վերջում ամուսնուն միացավ նաև կինը և «ծնողները» երեխաներին  այլևս ուշադրություն չէին դարձնում։ Հարևան տեղերի ուղևորները փորձում էին կանխել այդ ամնեը, բայց շուտ հասկացան, որ փորձերը ապարդյուն են։

Գիշերը, մոտ ժամը երկուսին արթնացա, նկատեցի, որ հարևանները լքում են կուպեն։ Տեսա նրանց օրորվող քայլվածքը, որդուն, ճամպրուկները։ Թեքվեցի կողքի և շարունակեցի քնել։

Գնացքը սկսեց արագություն հավաքել, երբ զգացի, որ ինչ-որ մեկը քաշում է ձեռքիցս։

«Իսկ որտե՞ղ են հայրիկս ու մայրիկս»,- հենց այն աղջնակն էր, կանգնած էր դիմացս և փափուկ արջուկին գրկած՝ արտասվելով նայում էր ինձ։

Ես մի անգամից վեր թռա։ Վազեցի ուղեկցորդուհու մոտ, նա կապվեց գնացքի պետի հետ և գնացքը կանգնեցրեցին։

Փառք Աստծո, շատ առաջ չէին գնացել։ Անվտանգության աշխատակիցները երեխային տարել էին կայարան, ճանապարհին հանդիպել էին անպատասխանատու հորը, ով նկատել էր կորուստը և վազում էր աշխատակազմի մոտ։

Գնացքը նորից ընթացավ, իսկ ես ընկա մտածմունքների մեջ՝ ինչպե՞ս կարելի է լինել այդպիսինը։ Ինչի համար երեխա ունենալ, եթե չես կարող նրա համար պատասխանատվություն կրել։

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ