Մի տարեց մարդ, ով ամբողջ կյանքում խուսափել է ամուսնանալուց, պառկած է մահամերձ վիճակում: Նրան հարցնում են.
–Դու այդպես էլ չես ամուսնացել, բայց չես ասել, թե ինչու: Այժմ, մահվան շեմին կանգնած, բավարարիր մեր հետաքրքրասիրությունը: Եթե կա ինչ-որ գաղտնիք, պատմիր դրա մասին: Չէ որ դու լքում ես այս աշխարհը: Եթե նույնիսկ մարդիկ իմանան քո գաղտնիքը, դու դրանից վնաս չես կրի:
Ծերունին էլ պատասխանեց.
–Ես դեմ չէի ամուսնությանը, բայց միշտ փնտրում էի անթերի կնոջ: Ես ամբողջ կյանքս անցկացրել եմ նրան որոնելով: Այդպես էլ աննկատ անցել է կյանքս:
–Բայց մի՞թե այս հսկայական մոլորակի վրա դու չես կարողացել գտնել այն միակին, այն անթերի կնոջը, ով պետք էր քեզ:
Արցունքներն աչքերին ծերունին պատասխանեց.
–Ի վերջո ես գտա անթերի կնոջ…
–Իսկ ի՞նչ պատահեց, ինչու՞ չամուսնացար նրա հետ:
Տարեց մարդն էլ պատասխանեց.
–Այն կինն էլ անթերի տղամարդու էր փնտրում…