Ինչու ոչ մի դեպքում չի կարելի հանել ամուսնական մատանին

Ամուսնական մատանին ձեր նվիրվածության և սիրո խորհրդանիշն է։ Այս զարդի հետ բազմաթիվ սնահավատություններ և գաղտնիքներ են կապված։ Ամուսնական մատանիների պատմությունը սկիզբ է առնում դեռ հին ժամանակներից։ Որոշ աղբյուրներ գտնում են, որ այս ավանդույթը ծնունդ է առել Հին Եգիպտոսում կամ Հին Հունաստանում։ Ամեն դեպքում, փակ շրջանը, որի ձևով պատրաստվում էր զարդը, տարբեր մշակույթներում ասոցացվում էր երկու սրտերի սիրո հետ, որոնք չունեն սկիզբ և վերջ։

Почему важны обручальные кольца | www.OZERY.info

 

Տարիներ շարունակ մարդիկ իրենց տալիս են այս հարցը։ Մեզանից ոմանք ստիպված են լինում տարբեր պատճառներով հանել ամուսնական մատանին, օրինակ՝ մաշկի վիճակը կամ աշխատանքային պայմանները, որոնք անհամատեղելի են ոսկյա զարդերի հետ, մյուսները պարզապես նշանակություն չեն տալիս դրան։

Միևնույն ժամանակ, կան որոշ պատճառներ, ըստ որոնց՝ խորհուրդ չի տրվում հանել ամուսնական մատանին.
1. Այս զարդը ձեզ ամեն պահի հիշեցնում է, որ ձեր ընդունած յուրաքանչյուր որոշում ինչ-որ կերպ ազդում է ձեր ամուսնու վրա։

 

2. Ամուսնական մատանին ձեր զուգընկերոջը հարգելու խորհրդանիշն է։

3. Այս մատանին պաշտպանում է ձեզ ամուսնու անհավատարմությունից։

 

4. Ամուսնական մատանին ձեր երեխաներին ասում է, որ ամուսնությունը ձեզ համար նշանակություն ունի։

5. Մատանին ձեր շրջապատին ցույց է տալիս, որ դուք ազատ չեք և ձեր ամուսնուն հավատարիմ եք։

 

Ինչպես արդեն նշվեց, այս մատանու հետ բազմաթիվ սնահավատություններ և նշաններ են կապված, որոնց հավատալը կամ չհավատալը ձեր որոշելիքն է։ Գոյություն չունեն լուրջ պատճառներ, ըստ որոնց՝ դուք չպետք է հանեք ամուսնական մատանին․ դրանց մեծամասնությունն ավելի շատ հոգեբանական բնույթ ունեն։

Обручальное кольцо – не простое украшение, а модный аксессуар. Как правильно выбирать обручальные кольца в 2021 году

Ամեն դեպքում, եթե սկսել եք նկատել, որ ձեր ամուսինը հաճախ է սկսել մատանին մոռանալ տանը, զգույշ եղեք։ Հնարավոր է, որ նա փորձում է ցույց տալ, թե ամուսնացած չէ։ Սակայն պետք չէ անմիջապես նրան դավաճանության մեջ կասկածել։

Like this post? Please share to your friends: