Ակտիվացրած ածուխ կա գրեթե բոլորի տանը, այն օգուտ է տալիս ոչ միայն մարդու օրգանիզմին, այլև բույսերին։ Դժվար է հավատալը, որ սև գույնի հաբերը ունակ են վերափոխել ձեր սենյակային բույսերը՝ դրանք անճանաչելի դարձնելով։
Իհարկե, կարևոր է իմանալ դրանք կիրառելու եղանակը։ Այսօր կպատմենք, թե ինչով է օգտակար ակտիվացրած ածուխը և ինչպես այն օգտագործել։
Ինչով է օգտակար ակտիվացրած ածուխը սենյակային բույսերի համար․
Ակտիվացրած ածուխը աբսորբետն է, որն իր մեջ կլանում է տոքսինները և ավելորդ խոնավությունը, ինչի շնորհիվ խոչընդոտում է սուբստրատի գերխոնվեցմանը։ Դեռ գտնվելով հողի մեջ՝ ազդում է թթվայնության վրա և միջավայրը չեզոք է դարձնում։ Բացի այդ, ակտիվացրած ածուխը կլանում է բույսերի համար վտանգավոր գազերն ու մետաղները։
Պարարտում՝ ածուխի հիման վրա
Ակտիվացրած ածուխը դասվում է բնական պարարտանյութերի շարքին, որոնք հագեցնում են հողը անհրաժեշտ օգտակար նյութերով։
Կիրառելով այսպիսի պարարտանյութ, կստանաք հետևյալ արդյունքը․
բույսերն ավելի հազվադեպ են դառնում վնասակար միջատների հարձակման օբյեկտ;
բույսերն ավելի քիչ են հիվանդանում;
բույսերը սկսում են ավելի ակտիվ աճել, ավելի վառ և երկար ծաղկել։
Այսպիսի պարարտանյութ պատրաստելու կանոնները․
Այսպիսով, անհրաժեշտ է կիսել ակտիվացրած ածուխի հաբը՝ 2-3 մասի և դնել հողի մեջ՝ 3-4սմ խորության վրա։ Միջին չափի մի ծաղիկին անհրաժեշտ է 2 հաբ։
Սխալներ, որոնք հաճախ են գործում․
Հաճախ ակտիվացրած ածուխի հաբերը դնում են հողի մակերեսին։ Սակայն այդպես անել չի կարելի։
Պարարտման նման եղանակը ոչ մի օգուտ չի տա, և արդյունքում հաբերը կարող են բորբոսնել։