«Ինչո՞ւ եմ այսքան հայի նման, եթե թուրք եմ: Ինչո՞ւ եմ արտասվում, երբ հայկական երաժշտություն եմ լսում…» Թուրք հայտնի երաժիշտի հուզիչ պատմությունը

«Հայաստանում անչափ հարազատ մթնոլորտ էր,-հիշում է Յաշարը,-մի օր՝ փողոցներով քայլելիս, խանութում գնեցի ես հայ մեծ երգահան Կոմիտասի երաժշտության սկավառակը: Նկատեցի, որ սկավառակի վրա պատկերված Կոմիտասն ինձ բավականին նման է:

Այնքան նման էր, որ ինձ թվաց, թե սկավառակի վրա հենց իմ լուսանկարն է: Ապշած էի` ինչո՞ւ եմ այսքան հայի նման, եթե թուրք եմ: Ինչո՞ւ եմ արտասվում, երբ հայկական երաժշտություն եմ լսում»: «Կոմիտասին շատ բանով եմ պարտական: Եթե նա չլիներ, երևի չիմանայի էլ, որ հայ եմ: Կոմիտասի շնորհիվ գտա ինքս ինձ, ձեռք բերեցի ներդաշնակություն ու վերադարձրեցի հավատքը»: Պատմությունն ավելի ող բերգական էր,

քան Յաշարը կարող էր ակնկալել: Թուրքիա վերադառնալուն պես Յաշարը այցելց հորը ու պահանջեց, պատմել ողջ իրողությունը իր ընտանիքի մասին: Պարզվեց, որ Յաշարի նախնիները ապրել են Վանի շրջանում` հենց հայկական Անձար գյուղում: 1895-ին՝ հայերի 1-ին ջшր դերի ժամանակ, կnտ nրվել է նրա ողջ ընտանիքը: Ողջ է մնացել միայն Իսմայիլ անունով 9-ամյա պատանին,

ով ոտքով հասել է մինչև Սև ծով, որտեղ էլ բարի մարդիկ նրան ապաստան են տվել: Այդ տղան Յաշարի նախապապն է: Հայտնի է, որ համշենական գյուղում, որտեղ նա հայտնվել էր ու որտեղից ընտրել է իր հարսնացուին, ապրում էին իսլամացած հայերի հետնորդներ: Այսինքն` Յաշարի նախատատը, ըստ երևույթին, ծագումով նույնպես հայ էր եղել,

ինչպես և երգչի տատը, ում հետ ամուսնացել է Իսմայիլի որդին, ինչպես ու մայրը, որը նույնպես Համշենում է ծնվել: Յաշարի հոգում հեղшշրջում կատարվեց: Լույս սփռելով իր ընտանիքի պատմության մութ էջերի վրա արդեն ` նա գիտակցեց, թե իրականում ինչով էր պայմանավորված

ստեղծագործելու շարժառիթ հանդիսացող նրա ներքին բողոքը: Հեշտ չէ քառասուն տարեկանում նոր կյանք սկսել: Յաշարը դեռ պիտի ինքն իրեն գտներ հայերի մեջ: Նա սկսեց հայերեն սովորել, Հայաստանի պատմության մասին գրքեր ընթերցել: Քյոլնի հայկական եկեղեցում ան կնքվելով՝ այլևս Արշակ Քուրթն է:

Like this post? Please share to your friends: