Ահա մի քանի խնդիր, որոնք հեշտությամբ կարելի է լուծել աղի օգնությամբ
Մետաղե և մելխիորե իրերի մաքրում
Ալյուրից, աղից և քացախից խառնուրդ պատրաստեք: Հետո դրանով մաքրեք իրը, և այն նորի պես կփայլի:
Կոտրված հավկիթ
Բոլորիս հայտնի է, որ հատակի վրայից կոտրված հավկիթ հավաքելը բավականին բարդ է: Օգնության կգա աղը: Լցրեք այն հավկիթի վրա, սպասեք մի քանի րոպե, աղը ամբողջությամբ կներծծվի և դուք հեշտությամբ կմաքրեք այն անձեռոցիկով:
Աման լվանալու սպունգ
Որպիսի ախտահանեք սպունգը, դրեք այն աղաջրի մեջ: Հետո քամեք և չորացրեք:
Լաքաներ բազմոցի վրա
Խալու կամ բազմոցի վրա թափված հեղուկը կարելի մաքրել աղով: Աղի մեջ 2-3 ճաշի գդալ քացախ լցրեք, խառնուրդով շփեք լաքան և սպասեք. այն կանհետանա:
Խցանված լվացարան
Որպիսի մաքրեք լվացարանը, հատկապես խոհանոցի, դրա մեջ աղ լցրեք և եռման ջուր, մի քանի վարկյանից կտեսնեք, որ ջուրը հիանալի անցնում է, իսկ խցանումը վերացել է:
Էլեկտրական վառարան
Եթե ձուկ եք պատրաստել, իսկ հոտը մնացել է վառարանում, կօգնի դարչինով աղը: Լցրեք այդ խառնուրդը վառարանի մեջ և որոշ ժամանակով միացրեք : Տաքանալուց մի քանի րոպե անց ցանկացած հոտ կվերանա:
Սուրճի և թեյի հետքեր բաժակների վրա
Ժամանակի հետ բաժակների մեջ մնում են հետքեր սուրճից կամ թեյից, որոնք հնարավոր չէ լվանալ: Կա ելք: Աղով շփեք բաժակները և լվացեք ջրով, դրանք կրկին կփայլեն: