Քրիստինան փոքր հասակից փորձել է մայրիկին «ուրախացնել»։ Կա՞ր արդյոք պատճառ։ Գուցե տխուր էր իրականությունն ու ինչ-որ բան այն չէր.

«Կա շատ ցավոտ պատմություն։ 17տարեկան եմ եղել, որ մայրս ունեցել է հիվանդություն։ Դպրոցս չէի ավարտել ՝9-րդ դասարան էի։ Դրանից հետո պետք էր ինչ-որ տեղ ընդունվեի, սովորեի, բայց ինձ այդ ամեն ինչը խանգարել ա։ Ուներ բարդ խնդիրներ, ասում էին ուռուցք կա, բայց ես մինչև վերջ չեմ հավատացել։ Անցնում է մի որոշ ժամանակ, ստուգվում է ՝ասում են չկա այդ խնդիրը, բժշկվել է»։

Շատերին է հետաքրքիր` որտեղ՞ է Քրիստինայի հայրը.

«Իմ հայրը 3 տարեկանում գնացել է ՌԴ։ Թեպետ կապը կա, շփվում ենք,իմ ծնողն ա, շատ սիրում եմ, բայց մամաս ա ինձ պահել, մեծացրել`մեծ դժվարություններով։ Շատ եմ զգացել հորս կարիքը։ Պապայի բացթողումը ոչ մեկ չէր կարող լրացնել…»։

Արդյո՞ք անընդհատ աչքի առաջ լինելը, այդ կերպարը ինստագրամի չի խանգարում անձնական կյանքը դասավորել.

«Կարծում եմ չի խանգարել կամ չի խանգարի՝ չեմ անում նենց բան, որ վատ զգամ ինձ։ Երբևիցե չի եղել իմ կողմից ավելորդություն։ Անձնականի հետ կապված, երբ լինի նորություն, անպայման կկիսվեմ այդ մասին էջում»։

Մհերի հարցին, թե կա՞ն արդյոք գաղտնիքներ, որոնց մասին կուզենար խոսել .Քրիստինան «անկեղծացավ»` հումորով պատասխանեց հարցին.

«Մեկ բան եմ ուզում բարձրաձայնեմ։ Շատ քչերը գիտեն՝ ինձ փոքր ժամանակ որդեգրել են։ Չէի ուզում դրա մասին խոսել, 14 տարի եղբայրս մեծ է ինձանից։ Մայրս ինձ չի ունեցել։ 14տարի անց հայրիկիս հետ որոշում են`կարելի ա որդեգրել Քրիստինային ու որդեգրում են, ինչի համար ես շնորհակալ եմ…»։

Պատասխանն իհարկե Քրիստինայի «ոճով» էր`կրկին նա հումորային երանգներ հաղորդեց զրույցին:

ԱՂԲՅՈՒՐ