Իմ մանուշակները, խորդենիները, պետունիաները այսքան շքեղ չեն եղել․ ահա թե ինչով եմ դրանք սնուցում

Եթե վախենում եք ծաղիկների խնամքի համար կիրառել խանութից գնված միջոցներ՝ ծաղիկները սնուցելու համար, քանի որ դրանց մեջ պարունակվում են արհեստական տարրեր, ապա փորձեք ուրախացնել ձեր սիրելի բույսերին բնական բաղադրիչներից պատրաստված պարարտանյութով։

Պարարտանյութ պատրաստելու համար անհրաժեշտ է 100գ 2,5% յուղայնությամբ կեֆիր և 1լ ջուր։

Ջուրը նախապես եռացնել և թրմել։

Պարարտանյութը անհրաժեշտ է լցնել այն ժամանակ, երբ հողը դեռ խոնավ է։

Եվ սենյակային, և հողամասում աճող բույսերն կարելի է պարարտացնել այս կերպ ոչ ավելի հաճախ, քան 20 օրը մեկ։

Պարարտացնել կարող եք ոչ միայն բույսի արմատները, այլև տերևներն ու ծաղիկները։

Պարզապես ցողեք բույսը կեֆիրային խառնուրդով, այն կծածկվի բարակ թաղանթով, որը կարող է պաշտպանել ծաղիկը պաթոգեններից։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

Like this post? Please share to your friends: