Էրեկ մարդս ծաղիկներ էր բերել իմ համար, սկեսուրս ձեռիցս քաշեց, վերցրեց, մուննաթով ասեց մի հատ նկարի ինձ էս ծաղիկներով. զգացի, որ ահավոր խանդեց, ես էլ տեսեք ինչ արեցի

Երեկ իմ ու մարդուս ամուսնության 2 տարին էր ու երեկոյան մարդս կարմիր վարդերով էկավ մեր տուն, գրկեց ինձ ու շնորհավորեց մեր ամուսնության 2 ամյակի կապակցությամբ:

Զգացի, որ երբ որ ծաղիկները տվեց ինձ մարդս, սկեսուրիս դուրը չէկավ, խանդ առաջացավ մոտը: Հետո էկավ վերցրեց ծաղիկները մոտիցս, քաշեց ձեռքիցս, ասեց դե մի հատ ինձ էս ծաղիկներով նկարի:

Էտ պահին հասկանալով, թե ինչ ա կատարվում՝ ծաղիկները տվեցի իրան, սիրուն մի քանի հատ իրան նկարեցի, հետո էլ ասեցի, որ էտ ծաղիկները ես նվիրում եմ իրան:

Խառնվեց իրար սկզբում, բայց հետո շատ ուրախացավ: Էնքան ուրախացավ, որ գրկեց ու համբուրեց ինձ: Դե ես էլ շատ գոհ էի ինքս ինձնից, որ կարացի հարթեմ էտ վիճակը:

Like this post? Please share to your friends: