Երեխան մինչև հիվանդանոց չի ապրի, այստեղ հրաժեշտ տվեք…

Աշխատում եմ հիվանդանոցում՝ որպես շտապօգնության բժիշկ: Մի օր ուշացա ավտոբուսից և ստիպված եղա տաքսի նստել: Ճիշտ է՝ թանկ է, իմ աշխատավարձի դեպքում դա շքեղություն է, բայց ուրիշ տարբերակ չունեի, կուշանաիի աշխատանքից: Ճանապարհին զանգեց ընկերուհիս, ասում էր, որ իր 3 ամյա որդին հիվանդ է, խորհուրդ էր հարցնում: Ես ամեն ինչ բացատրեցի, ասացի, ինչ դեղեր տան և ինչպես խնամեն տղային: Հրաժեշտ տվեցի նրան, հանգիստ նստած եմ տաքսիի մեջ, և հանկարծ վարորդը սկսեց խոսակցությունը.

-Դուք բժի՞շկ եք:

-Այո, բժիշկ եմ: Ձեզ նույնպե՞ս խորհրդատվություն է անհրաժեշտ:

-Ոչ, ես առողջ եմ: Պարզապես արդեն մի տարի է, ինչ բժիշկներին անվճար եմ ուղևորափոխադրում:

Տեսնում եմ, որ ժպտում է, կարծեցի, թե կատակում է:

-Ինչու՞: Սա ինչ-որ նոր պետական ծրագի՞ր է:

-Ոչ, ես ինքս էմ այդպես որոշել: Բանն այն է, որ մի տարի առաջ շտապօգնության մի բժիշկ փրկեց 5 ամյա որդուս կյանքը:

-Դե դա բժիշկի գործն է՝ փրկել մարդկանց կյանքերը: Նա պարզապես իր աշխատանքն է կատարել: Ինչու՞ պիտի հրաժարվեք ձեր գումարից:

-Աշխատանքը՝ աշխատանք, բայց նա խախտել էր ներքին կանոնները: Այնպես ստացվեց, որ շտապօգնության երկու բրիգադա էր եկել:Նրանք ասացին, որ երեխաս մինչև հիվանդանոց չի ապրի, տանը հրաժեշտ տանք: Իսկ մյուս բրիգադայից մի երիտասարդ հենց տեղում վիրահատեց:

-Շտապօգնության մեքենայի մե՞ջ:

-Այո, հենց մեքենայի մեջ վիրահատեց որդուս, նրա պարանոցին դեռ սպի է մնացել: Աստված տա, թոռներիս էլ կտեսնեմ:

-Այն տղային այդ դեպքի համար հեռացրեցին աշխատանքից: Նա էլ իրենց գյուղ է հետ գնացել, հույս ունեմ, որ շարունակում է փրկել մարդկանց:

Կարծես կոկորդումս մի բան կար, որը խանգարում էր խոսել կամ հանգիստ շնչել, ինձ թվում էր, որ ցանկացած պահի կսկսեմ արտասվել: Մեր մասնագիտության մեջ հանդիպում են տարբեր մարդիկ, ոմանք այստեղ են, որովեհտև այդպես ծնողներն են պահանջել, իսկ ոմանք էլ իսկապես եկել են մարդկանց փրկելու նպատակով: Բայց ինչու՞ ենք մենք ապրում այնպիսի երկրում, որտեղ երեխային փրկելու համար հեռացնում են աշխատանքից…

Բայց ի՞նչն է ավելի կարևոր. աշխատաել այնպես, որ տնօրինությունը քեզանից դժգոհ չլինի, թե իսկապես փրկել մարդկանց…

Հ.Գ. իսկ վարորդն այդպես էլ չվերցրեց գումարը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ