Երբ կինն առաջին անգամ տեսավ երեխային, զարմանքից քարացավ

Քեթրին և Ռիչարդ Հովարթները՝ անգլիացի նորապսակներ են, իսկ վերջերս էլ երջանիկ ծնողներ են դարձել: Երկար սպասված երեխայի ծնունդը ոչ միայն երջանացրեց, այլև զարմացրեց նրանց: Բժիշկներն ասում են, որ նման բան միլիոնից մի դեպքում է լինում:

Երկար և բարդ ծննդաբերությունից ուժասպառ եղած Քեթրինն առաջին անգամ նայեց երեխային և չհավատաց աչքերին: Նա բացականչեց. <<Վստա՞հ եք, որ նա իմ երեխան է:>>

34 ամյա Ռիչարդը սպիտակամաշկ տղամարդ է, իսկ Քեթրինը՝ աֆրոամերիկուհի, նրա բոլոր բարեամները մաշկի մուգ երանգ ունեն: Զույգի որդին ծնվել էր սպիտակամաշկ և կապույտ աչքերով և զարմացրել ծնողներին և բժիշկներին:

Հիվանդանոցում խառնաշփոթ էր սկսել, ոչ ոք չէր հավատում տեղի ունեցածին, իսկ Քեթրինը չէր դադարում հարցնել բժիշկներին, արդյոք դա իր երեխան է թե ինչ-որ սխալմունք է եղել:

Փորձառու բժիշկին միայն ծիծաղեցրեց ծնողների պահվածքը: Նա հանգստացրեք Քեթրինին՝ ասելով.<<Իհարկե նա քո երեխան է: Դրանում կասկած չի էլ կարող լինել:>>

-Ուշքի գալով՝ հասկացա, թե որքան հիմար և անմիտ էի ինձ դրսևորում: Հիմա ինձ համար ծիծաղելի է հիշել իմ և Ռիչարդի զարմանքը: Անշուշտ, ես իսկույն հասկացա, որ նա իմ երեխան է: Ես սիրահավեցի այդ փոքրիկին առաջին իսկ հայացքից: Ես երջանիկ էի, որ առողջ երեխա եմ լույս աշխարհ բերել: Այդ պահին մենք յոթերորդ երկնքում էինք, — պատմում է երիտասարդ մայրիկը:

Բժիշկն ասել է, որ նման դեպք շատ հազվադեպ է լինում, սակայն բնությունն անկախատեսելի է:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!