Ես ուշացա ինքնաթիռից, բայց դրա փոխարեն դուստր ունեցա…ճակատագիրն էր այդպես որոշել

Այդ օրն առավոտից լի էր անախորժություններով. սկզբում քնած էի մնացել՝ զարթուցիչս մոռացել էի միացնել, հետո հայտնաբերեցի, որ տաք ջուր չկա, ստիպված եղա թեյնիկով տաքացնել մի քանի անգամ, դրանից հետո նախաճաշ պատրաստելիս այրեցի ձեռքս: Իսկ տանից դուրս գալուց առաջ կեղտոտեցի տաբատս, իսկ բոլոր իրերս արդեն ճամպրուկի մեջ էին: Ես ուզում էի արտասվել…

Միակ հույսս՝ տաքսին էր: Ես խնդրեցի վարորդին արագ գնալ, որ հասցնեմ ինքնաթիռին: Նա կատարեց խնդրանքս, բայց դա երկար չտևեց: Հաջորդ խաչմերուկի մոտ սարսափելի խցանումներ էին:

Ինքնաթիռը օդ բարձրացավ, բայց առանց ինձ…Ուզում էի ընկնել հատակին և լացել…

Картинки по запросу Не успела на самолет, но обрела дочку.

Ինձ ասացին, որ կարող եմ փոխել տոմսս, բայց դրա համար հավելավճար է անհրաժեշտ: Ես բարկացած մի կողմ անցա, երբ պատուհանի մոտ տեսա 4-5 տարեկան սիրունիկ աղջնակի: Նա կանգնած արտասվում էր, սակայն կարծեցի, որ ծնողները բարկացել են նրա վրա և դրա համար էլ երեխան մի կողմ է անցել: Համենայն դեպս, չեմ սիրում, երբ երեխաներն արտասվում են…

Ես փոխեցի տոմսս, ինչի համար պահանջվեց 40 րոպե: Գնացի սպասասրահ, այլևս չէի ուզում հետ գնալ տուն, որոշեցի այստեղ անցկացնել այդ 3 ժամը: Սակայն կրկին տեսա այն աղջնակին. երեխան դեռ լացում էր: Մոտեցա նրան և հարցրեցի.

-Ի՞նչ է եղել, փոքրիկ: Որտե՞ղ է մայրիկդ:

Աղջիկը լռում էր:

-Գուցե՞ կորել ես, ուզում եմ օգնել քեզ:

Աղջնակը զարմացած ինձ էր նայում:

-Գիտե՞ս ինչ, ես էլ եմ ուզում արտասվել, սարսափելի օր եմ ունեցել: Եկ միմյանց պատմենք ամեն ինչ և միասին արտասվենք: Դե ինձ ասա, ու՞ր է գնացել մայրիկդ:

-Ես մայրիկ չունեմ:

Ես չէի ուզում հավատալ երեխայի ասածին:

Մի քանի խոսք փոխանակելուց հետո, ես նրան գրկած տարա օդանավակայանի ոստիկանական բաժին, որտեղ դժգոհ դեմքով ասացին.

-Էլի դու եկե՞լ ես:

Պարզվեց, երեխայի մայրը մի քանի ամիս առաջ թողել է նրան այստեղ և միայնակ նստել ինքնաթիռը և հեռացել: Երեխան այժմ մանկատանն է ապրում, սակայն փախնում է և գալիս այստեղ՝ մորը գտնելու հույս փայփայելով:

Ես շոկի մեջ էի, մի՞թե նման բան կարող է իրականում պատահել: Սակայն նույն վարկյանին որոշեցի, որ պիտի որդեգրեմ երեխային: Ես հասկանում էի, որ դա ճակատագրի որոշումն է:

Ես ու Մանեն այժմ միասին ենք ապրում, ես այնքան ուրախ եմ, որ այդ օրն ուշացա ինքնաթիռից…

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ