Ես նորից հղի եմ, 55 տարեկանում․․․ ամբողջ կյանքս նվիրել եմ ամուսնուս ու երկու աղջիկներիս, հիմա ամուսնալուծվել եմ․․․

Ամուսնուս հետ համատեղ ապրել եմ 30 տարի։ Բայց արդյունքում չունեցա ընտանեկան երջանկություն, սեր նույնպես։ Ամուսինս ինձ երբեք սեր չէր խոստովանում, չէր խոստանում հավատարիմ լինել։

Սկեսուրս միշտ խանգարում էր մեր երջանկությանը, ամեն հարցում որդու կողմն անցնում։ 50 տարեկանիս մոտ ամուսինս սկսեց ձեռք բարձրացնել։ Թե ինչի համար՝ անհասկանալի է։

Жалею, что родила в 40 лет. Ребёнка не люблю и не знаю, как жить ...

Նա սկսեց դավաճանել ինձ աջ ու ձախ, և հարկ է նշել, որ նույնիսկ չէր ամաչում դրանից։ Թե սատանա էր նրա մեջ մտել, թե հորմոններն էին ակտիվացել, չգիտեմ։

Մի գեղեցիկ օր էլ նրան տեսա այգում մի երիտասարդ աղջկա հետ․․․ Աստված իմ, ահավոր էր․․․ ամուսնուցս նման վարք չէի սպասում։ Ամբողջ գիշեր արտասվեցի․․․

Ժամանակը գնում էր։ Փորձում էի համակերպվել։ Բայց ամեն ինչ փոխվեց, երբ մեր գրասենյակ աշխատանքի ընդունվեց ՆԱ։ Ինձանից 25 տարով երիտասարդ։ Չգիտեմ, ուր էին աչքերս ու ողջամտությունս, մի էլ հարցրեք։

Մեր սիրավեպն այնքան արագ զարգացավ, ես չէի մտածում, որ կարող է իրականում նման բան լինել։

Ամուսնալուծվեցի։ Ազատվեցի ընտանելան բռնությունից։ Մեր սիրային հանդիպումները շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև որ հասկացա, որ հղի եմ։

55 տարեկանում․․․ ամաչում էի, բայց սիրելիս ասաց, որ պիտի ունենանք երեխային։

Մի՞թե մեղավոր եմ, որ թույլ տվեցի ինձ նման քայլի գնալ, ազատություն տվեցի ինձ․․․ չէ որ յուրաքանչյուր կին արժանի է սիրո և երջանկության։

Չեմ ուզում մանրամասնել, թե ինչեր լսեցի իմ հասցեին, երբ իմ տուն էր եկել ընկերոջս մայրը։ Բայց չեմ նեղանում նրանից, չեմ մեղադրում, ցանկացած մայր նույն կերպ կվարվեր։

Беременность после 40 лет: какие перспективы - Гинекология - TCH.ua

Արդեն ստացել էի ամուսնության առաջարկ, երբ հայտնվեց նախկին ամուսինս ու սկսեց ծնկաչոք ներողություն խնդրել։ Իսկ ես ուղղակի ցույց տվեցի դռան տեղը։

Շուտով կօրինականացնենք մեր հարաբերությունները, արդեն ժամանակ չկա սպասելու, փոքրիկիս ծնվելուն մնացել են հաշված ամիսներ։ Բայց մեկ-մեկ էլ մտածում եմ, որ գուցե սխալ եմ վարվում, գուցե ճիշտ կլիներ ազատվել երեխայից և հրաժարվել իմ սիրուց՝ հանուն նրա․․․

Մտքերս ինձ խելագարության կհասցնեն․․․ չգիտեմ, որն է ճիշտ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ