Ես ամուսնությանս օրվանից նվիրված եմ էղել իմ ընտանիքին ու կնոջս, իսկ երեխաները, ովքեր ծնվեցին հետո, եղել են իմ կյանքի ապրելու իմաստը: Ամեն բանի պատրաստ էի ընտանիքիս համար, մինչև որ մի օր չիմացա իրականությունը:
Ես հաճախ եմ խոպան գնացել՝ աշխատելու, որովհետև ստեղ նորմալ աշխատանք չէի գտնում, իսկ ես ուզում էի նենց անեի, որ իմ ընտանիքն ամեն բանով ապահոված լինի ու ոչ մի բանի կարիք չունենա:
Վերջերս էլ երբ որ հետ էի էկել, փողոցում մի օր մի հատ անծանոթ տղամարդ ինձ մոտեցավ ու ասեց, որ իրականում էտ էրեխեքն իրանն են ու կինս տարիներ շարունակ հենց իրա հետ ա կապված էղել:
Ըտեղ կռվեցի հետը, ինչ ասես ասեցի, որովհետև կնոջիցս նման բան չէի սպասի երբեք, բայց երբ որ գնացի տուն, խոսացի հետը, պարզվեց, որ ամեն բան ճիշտ ա ու էտ էրեխեքը դաժե իմ էրեխեքը չեն:
Ես էլ հիմարի նման իմ կյանքը նվիրել էի իրանց ու ամեն օր մտածում էի, թե ոնց անեմ, որ հանկարծ ընտանիքս ոչ մի բանի կարիք չունենա:
Կինս ինչքան էլ խնդրեց, աղաչեց, որ ներեմ իրան, չկարացա: Հանեցի իրան էլ, էրեխեքին էլ տնից ու թքեցի թե՛ իրանց, թե՛ իմ անցյալի վրա: