Ես աշխատում եմ որպես մատուցողուհի լավ թանկարժեք ռեստորանում, բայց այդպիսի բան առաջին անգամ տեսա

Ես որպես մատուցողուհի եմ աշխատում մի թանկարժեք ռեստորանում, և իմ հիմնական եկամուտը կազմում են թեյավճարները, որոնք թողնում են հյուրերը: Սպասարկման ոլորտում աշխատելու ընթացքում շատ բաներ եմ տեսել, բայց մի պատմություն առանձնանում է ընդհանուր ֆոնի վրա՝ չտեսնված անամոթության պատճառով:

Մի անգամ ամռանը մի զույգ եկավ. հարուստ տղամարդ և նրա «սիլիկոնե»  ընկերակցուհին՝ մոտ 10 տարի երիտասարդ նրանից: Նրանք մի քանի տաք ուտեստ և աղանդեր պատվիրեցին: Տղամարդն իրեն դաստիրակված և ադեկվատ էր պահում՝ ի տարբերություն տիկնոջը:

Նա ամեն բառիցս կառչում էր, պահանջում էր թվարկել պատվիրած ուտեստների բաղադրիչները և բարկացավ նրանից, որ մենյուն առաջինը տվեցի իր ընկերոջը, այլ ոչ թե իրեն: Տղամարդը ամեն կերպ փորձում էր կանխել վեճը: Ես սովոր էի նման պահվածքի հաճախորդների կողմից և պարզապես ուշադրություն չէի դարձնում:

Վերջապես նրանք խնդրեցին հաշիվը: Ես այն բերեցի, տղամարդը պահանջված գումարից ավել դրեց: Բնականաբար, դա իմ թեյավճարն էր, սակայն բոլոր մարդիկ տարբեր են, ես ամեն դեպքում հաշվեցի գումարը և սեղանի մոտ բերեցի մանրը: Այնտեղ միայն աղջիկն էր նստած, ես տեսա, որ տղամարդը գնացել էր մեքենայի մոտ:

Հաշիվը դրեցի սեղանին և անցա մի կողմ: Հետո տեսա. աղջիկը թաքուն հայացք գցեց կողքերը, վերցրեց իմ վերադարձրած գումարը, արագ դրեց պայուսակի մեջ և գնաց դեպի ելքը: Հանկարծ նկատեց, որ իր տղամարդը այդ ամենի ականատեսն էր: Աղջիկը տեղում քարացավ, իսկ տղամարդը մոտենալով ինձ՝ դրամապանակից գումար տվեց՝ իրենց պատվերի 40%-ի չափով: Դրանից հետո նրանք հեռացան:

Ես կանգնած մտածում էի, մի՞թե հնարավոր է այդքան անամոթ լինել:

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ