
Ես ամուսնացա կույր տղամարդու հետ, քանի որ մտածում էի, որ նա չի տեսնի իմ դեմքի վերքերը, բայց…Մեր հարսանեկան գիշերը նա ինձ մի բան ասաց, որից ուղղակի շոկի ենթարկվեցի:Երբ ես 20 տարեկան էի, խոհանոցային գազի պայթյունից լուրջ այրվածքներ ստացա:
Իմ դեմքը, պարանոցը և մեջքը մնացին վերքերով:Այդ ժամանակից ի վեր, ոչ մի տղամարդ ինձ իսկապես չի նայել առանց կարեկցան քի կամ վախի:Մինչ հանդիպեցի կույր երաժշտության ուսուցիչ Արամի հետ:

Նա լսում էր միայն իմ ձայնը: Նա չէր տեսնում իմ վերքերը: Նա զգաց իմ բարությունը. նա սիրեց ինձ այնպիսին, ինչպիսին ես կայի: Մենք մեկ տարի հանդիպեցինք: Հետո նա ինձ ամուսնության առաջարկ արեց:Մարդիկ ծաղրում էին.
«Դու ամուսնացար նրա հետ, քանի որ նա չի տեսնում, թե որքան տգեղ ես»
Բայց ես ժպիտով էի նրանց պատասխանում.
«Կընտրեմ ամուսնանալ մարդու հետ, ով տեսնում է իմ հոգին, քան մարդու, ով դատում է իմ մաշկը»
Շուտով տեղի ունեցավ մեր հարսանիքը, որին մվագում էին ամուսնուս աշակերտները:
Ես շատ երջանիկ էի, կյանքում առաջին անգամ զգացի, որ նա հավանում է ոչ թե իմ արտաքինը, այլ իմ հոգին, իմ ներքնաշխարհը:
Մինչ հարսանիքը ես ու ամուսինս փոքր մակերեսով բնակարան էինք գնել: Հարսանիքից հետո երկուսով գնացինք մեր նոր բնակա րան: Նա դանդաղ շոյեց դեմքս, ձեռքերս, իսկ հետո շշնջաց

«Դու ավելի գեղեցիկ ես, քան ես պատկերացնում էի»
Ես սկսեցի լաց լինել:
«Ես արդեն տեսել եմ քո դեմքը»,-ասաց ամուսինս: Ես մի պահ սառեցի, հետո նրա խոսքերց ուշքի գալով նրան ասացի.
-«Արամ, դու կույր ես րես տեսնում, բայց ես քեզ սիրում եմ այնպես, ինչպիսին դու կաս և ես վստահ եմ, որ մեր սերը թույլ կտա մեզ երջանիկ լինել»
Նա դանդաղ թեքեց դեմքը և ասաց.

-Հիշում ես 1 ամիս առաջ, ես ասացի որ նվագախմբով 1 շաբաթով մեկնում ենք Ռուսաստան համերգների: Այդ ժամանակ ես Ռուսաս տանում վիրահատվել եմ և ստվերներ եմ տեսնում: Ինձ ասացին, որ մինչև տարին լրանալը ես 40-50 տոկոս տեսողություն կունենամ: 100 տոկոսանոց չի լինի, բայց կույր էլ չեմ լինի: Ոչ ոք դրա մասին չգիտի, ես նույնիսկ իմ ծնողներից եմ դա գաղտնի պահել, ուզում էի քեզ և նրանց անակնկալ անել, այնպես որ մենք անպայման երջանիկ կլինենք, իսկ քո դեմքի և մաշկի վերքերի համար, արդեն նույն հիվանդանոցում պայմանավորմել եմ 2 ամսից մեկնում ենք պլաստիկ վկիր հատության: