Դուրս եկա բժիշկի սենյանկից և սկսեցի արտասվել․․․ չէի հավատում, որ դեռ չծնված երեխաս․․․

-Ձեր երեխայի մոտ նկատվում են Դաունի համախտանիշի բոլոր նշանները, — ասաց ՈՒՁՀ մասնագետը՝ զննումից հետո,-խորհուրդ եմ տալիս կատարել մի քանի պրոցեդուրա, եթե դիագնոզը հաստատվի, արդեն ինքներդ որոշեք, աբորտ անել թե թողնել երեխային։

Դա իմ երկրորդ հղիությունն էր, մեր երկար սպասված բալիկն էր, և հենց առաջին ստուգման ժամանակ նման խոսքեր լսեցի։

Картинки по запросу Вышла из кабинета врача и зарыдала

Ես դողացող ոտքերով դուրս եկա սենյակից, այնքան մեծ էր շոկս, որ չէի կարողանում անգամ խոսել։ Ամբողջ մարմնով դողում էի՝ սարսափեցնելով միջանցքում նստած մարդկանց։

Ես պիտի կես ժամվա ընթացքում որոշեի, համաձյնվել կատարել ամնիոցենտեզ թե ոչ։ Դա բավականին բարդ և վտանգավոր պրոցեդուրա է, չէի կարողանում կողմորոշվել։ Զանգեցի ամուսնուս և նա ասաց, որ պետք չէ։ Հետո զանգեցի մորս, նա ճիշտ հակառակ խորհուրդ տվեց․

Չես կարող ամբողջ հղիության ընթացքում անորոշության մեջ ապրել։ Պիտի իմանաս, թե ինչ է կատարվում երեխայիդ հետ։ 

Ի վերջո, ես համաձայնվեցի։ Կատարած պրոցեդուրայից հետո ինձ սարսափելի վատ էի զգում, մի կերպ հասա տուն և պառկեցի։ Ես միայն հիմա եմ գիտակցում, որ հղիությունս մեծ վտանգի տակ էր, հաճախ այդ անալիզը հանգեցնում է անդառնալի կորուստների։

1 շաբաթ սպասում էինք պատասխանին․ կյանքիս ամենատանջալի և նյարդայն շրջանն էր։ Վերջապես զանգեցին հիվանդանոցից և ասացին, որ ամեն ինչ լավ է, երեխան էլ տղա է։

Картинки по запросу Вышла из кабинета врача и зарыдала

Ճիշտ ժամկետին ծնեց որդիս՝ առանց որևէ հիվանդությունների, լիարժեք առողջ։

Իմ փորձի հիման վրա հասկացա, որ սքրինինգները խնդիրները հայտնաբերելու ամենահուսալի տարբերակը չեն։ Հաճախ տեղի են ունենում սխալներ, որոնց պատճառով հղի կանայք խորը ապրումներ են ունենում։

Այժմ նայում եմ հետ և հասկանում, որ բախտս ուղղակի բերել է։ Քիչ չեն դեպքերը, երբ տվյալ պրոցեդուրայից հետո հղիությունն ընդհատվում է։ Պետք է 100 անգամ մտածել՝ նախքան որևէ լրացուցիչ պրոցեդուրաներ կատարելը։ Հուսամ, իմ փորձը ձեզ կօգնի։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ