«Դուռը բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ հորս հետ ծանոթանամ». Լիա Զախարյանը՝ հոր հետ հանդիպման մասին

«Դուռը թակեցի, բացեց հորս կինը, ասացի՝ բարև ձեզ, ես ձեր ամուսնու առաջին կնոջ աղջիկն եմ, եկել եմ ձեր թույլտվությունը ստանամ հորս հետ ծանոթանալու համար:

Ռուզաննա, հրաշալի կին է, ասաց՝ «արի, լոգանք է ընդունում, հիմա դուրս կգա: Ոտքերս դողում էր: Ոչ մի բառով չեմ կարող նկարագրել դա ինչ է, որ դու 19 տարեկանում առաջին անգամ սպասում ես, որ լոգարանից դուրս է գալու մի մարդ, ում արյունը քո երակներով հոսում է: Ներսումդ հրաբուխ է:

Եկավ 2 ձեռքով 2 ոտքով հասարակ տղամարդ: Ոչինչ չէի զգում: Ես այդ պահին հասկացա, որ ինքը մոյրիկիս շատ է սիրել: Միայն շատ սիրած ու կորցրած տղամարդը կարող էր հուզմունքից ու ներքին ապրումներից մեղադրեր կնոջը: Նա անընդհատ մեղադրում էր մորս չստացված հարաբերությունների ու բաժանման համար: Բայց ես ուրախանում էի, քանի որ հասկանում էի, որ սիրո պտուղ եմ»,- «Tete A Tete» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Լիա Զախարյանն, ում հայրը լքել է, երբ նա դեռ ծնված չէր:

Like this post? Please share to your friends: