Դեպրեսիայի դեմ պայքարելու համար աղջիկը 130 դաջվածք է արել մարմնին

Դժվար է գտնել մի դեռահասի, ով լիովին գոհ կլիներ սեփական արտաքինից: Ոմանք դրա պատճառով խորը դեպրեսիայի մեջ են ընկնում, չնայած նրան, որ հիմնականում դրա կարիքը չի էլ լինում:

Այդպես եղավ Էմբեր Լյուքի հետ: 14 տարեկանում նրա մոտ դեպրեսիա ախտորոշեցին, սակայն չէին կարողանում բուժել: 2 տարի անց աղջիկը որոշեց դաջվածքների միջոցով փոխել արտաքինը և հաղթահարել դեպրեսիան:

Նա այժմ 24 տարեկան է, և 8 տարում 130 դաջվածք է արել: Վերջին փոփոխություններից մեկը՝ աչքերը երկնագույն ներկելն է:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ