ԽՈՅԵՐ
Խոյերի կյանքում խնդիր կա, որը պետք է լուծվի։ Փորձեք հավաքել ձեր մտքերը եւ հնարավորինս շուտ զբաղվել այդ հարցով։
ՑՈՒԼԵՐ
Ցուլերի համար օրը խոստանում է շատ հաջող լինել։ Շատերին ընտանեկան հարաբերությունները կբերեն ուրախություն եւ հաճույք: Երեխաները ձեզ կուրախացնեն իրենց ձեռքբերումներով։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Օրվա առաջին կեսին Երկվորյակները կարող են ունենալ նոր հաճելի ծանոթություններ, որոնք կհանգեցնեն սիրային զգացմունքների ու ռոմանտիկ հարաբերությունների։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Փորձեք ավելի ուշադիր եւ զգույշ լինել ձեր սիրելիի նկատմամբ, լսեք նրան եւ հասկացեք․ այդպես կարող եք նվազագույնի հասցնել կոնֆլիկտների հավանականությունը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծ կանայք այսօր հակված են խանդի դրսեւորումների։ Տղամարդիկ, ընդհակառակը, հակված են սիրախաղի։
ԿՈՒՅՍԵՐ
Ձեզ սպասվում են նոր, հետաքրքիր ծանոթություններ, որոնք ապագայում մեծ դեր կխաղան ձեր կյանքում։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելին սպասում է ձեր ուշադրությանը։ Նրա հետ ռոմանտիկ երեկո անցկացրեք, այսօր դա անհրաժեշտ է երկուսիդ էլ։
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճներին բարենպաստ շրջան է սպասվում․ ուժերը ծաղկում են, բարոյական եւ ֆիզիկական վիճակը լավագույնս կլինի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հրաշալի ժամանակ է անձնական կյանքի մասին մտածելու համար։ Հրաշալի, պայծառ զգացողությունը ջերմությամբ կլցնի ձեր հոգին, իսկ ձեր ամեն օրը՝ երջանկությամբ, անակնկալներով եւ ուրախությամբ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Դուք ուշադրության կենտրոնում եք, ունեք նոր հետաքրքիր գաղափարներ, եւ չեք կարող բաց թողնել հնարավորությունները։
ՋՐՀՈՍՆԵՐ
Մոտ ապագայում, գուցե, հայտնվի մարդ, ով ձեզ կդավաճանի։ Հնարավորինս ուշադիր եղեք, ձեր իմաստությունն ու փորձը կարող են օգնել ձեզ անմիջապես ճանաչել սուտը:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին նորից ու նորից կզարմացնի ձեզ եւ կբացահայտվի բոլորովին նոր կողմից։ Ռոմանտիկ տրամադրությունը շատ օգտակար կլինի, քանի որ ձեր երկրորդ կեսը վճռական է ձեզ զարմացնելու: