ԽՈՅԵՐ
Այսօր եւ մոտ ժամանակներս Խոյերին սպասում է շատ արդյունավետ եւ ստեղծագործ ժամանակահատված: Գաղափարները նրանց մոտ ծնվելու են գրեթե կյանքի բոլոր ոլորտներում՝ աշխատանքից սկսած, անձնական կյանքով վերջացրած:
ՑԼԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Ցլերին անկեղծություն եւ ազնվություն դրսեւորել սիրելիների հանդեպ: Գուցե, նրանց որեւէ բան չի՞ գոհացնում հարաբերություններում, թե՞ Ցլերը հոգնել են առօրյայից եւ փոփոխությունների մասին են երազում: Եթե այդպես է, արժե ազնվորել զրուցել սիրելիների հետ սեփական կասկածների եւ զգացմունքների մասին:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը Երկվորյակների համար կստեղծեն կախարդական, զարմանահրաշ մթնոլորտ, որի շնորհիվ սիրո մեջ նրանք կլինեն հատկապես հմայիչ եւ գրավիչ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր Խեցգետինները պետք է տրամադրվեն իրենց ամենաթաքնված սիրային երազանքների եւ ծրագրերի իրագործմանը. դա կյանք կհաղորդի նրանց:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր Առյուծները պետք է չափազանց անկեղծ լինեն իրենք իրենց հետ. դա կհուշի նրանց՝ ինչ անել եւ ինչպես վարվել, որպեսզի ամեն հարց լավագույն ձեւով լուծվի:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Կույսերին ռոմանտիկ ժամադրության գնալ մի վայր, որտեղ հնարավորին մարդաշատ կլինի: Այդպիսի էմոցիոնալ «լիցքավորումը» կարող է վերացնել հոգնածությունը եւ սրել զգացմունքները:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր աստղերը կօգնեն Կույսերին ոչ միայն բացահայտել սեփական սիրային կասկածների եւ խնդիրների աղբյուրը, այլ նաեւ դրանց լուծման համար ստեղծագործ ու արտասովոր միջոց գտնել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Կարիճների համար հասունացել է ռոմանտիկ հարաբերությունների վերաբերյալ հայացքները փոփոխելու ժամանակահատվածը:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելիների հետ հարաբերություններում Աղեղնավորները համարձակ կարող են վստահել սրտի ձայնին, այսինքն սեփական ներքին ձայնին, որը կհուշի ճիշտ ճանապարհը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ժամանակն է եկել, որպեսզի Այծեղջյուրները ազատվեն վաղուց կուտակված սիրային խնդիրներից եւ հոգսերից: Չի կարելի անընդհատ այդ մասին մտածել: Ժամանակ առ ժամանակ կամքի ուժի օգնությամբ ուղղակի անհրաժեշտ է այդ մտքերը գլխից դեն նետել՝ իրադարձություններին թույլ տալով զարգանալ իրենց բնական ընթացքով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօրվա օրը կարող է բախտորոշիչ դեր խաղալ Ջրհոսների հարաբերություններում: Իսկական սիրող զույգը միայն ավելի շատ է մտերմանում ընդհանուր հոգսերի առջեւ կանգ առնելով, իսկ եթե հարաբերություններում կեղծիք կա, դա կարող է բաժանվելու առիթ դառնալ:
ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը Ձկներին կնվիրեն երջանիկ, անհոգ տրամադրություն եւ հաջողություն սիրո հարցում: Պետք չէ զարմանալ, եթե անծանոթ մարդիկ փողոցում ժպտան՝ Ձկներին նայելով. երջանկությունը վարակիչ է: