Գիրուկ աղջիկը հարսանեկան զգեստ էր ընտրում, երբ այցելուները ծաղրեցին նրան

Մի օր մի թմբլիկ աղջիկը խանութում հարսանեկան զգեստներ էր փորձում: Շուտով պիտի կայանար նրա հարսանիքը, և ինչպես բոլոր աղջիկները, նա նույնպես ցանկանում էր թագուհու տեսք ունենալ:

Հանկարծ ներս են գալիս մայր ու դուստր՝ պատվերը վերցնելու համար: Նկատելով գիրուկ հարսիկին՝ ասում են.

-Բայց ասում էին, որ կետերը չեն ամուսնանում:

Խանութի տնօրենը՝ լսելով դա, վերցնում է թուղթը և գրում. <<Ձեր պատվերը զրոյացված է>>: Հետո տալիս է այն այդ երկու անշնորք կանանց:

Նրանք զայրացած էին, ինչպես կարող է նման բան լինել…երկու օրից հարսանիքն է, հարսն առանց զգետս կմնա:

Բայց խանութի տիրուհին վճռական էր տրամադրված և նույնիսկ չլսեց նրանց բացատրությունները:

Պարզվեց, որ այդ գիրուկ աղջիկն իր դուստրն է, ով մանկուց ավելորդ քաշ է ունեցել՝ առողջական խնդիրների պատճառով:

Երբեք մի ծաղրեք մարդկանց, հատկապես նրանց արտաքինի պատճառով…

Like this post? Please share to your friends: