Բոլորը անցնում էին նրա կողքով, իսկ ես որոշեցի օգնել տատիկին, ով խանութի մոտ ծաղիկներ էր վաճառում…

Շաբաթ օրը գնացի քաղաքի խանութները շրջելու: Շատ բան ունեի գնելու: Անցնելով մի խանութի կողքով՝ նկատեցի մի տատիկի, ով ծաղիկներ էր վաճառում:

Այդ պահին զանգեց որդիս, և մինչ ես խոսում էի նրա հետ մոտ 10 րոպե, հեևում էի տատիկին: Եվ գիտեք, այդ 10 րոպեների ընթացքում ես այնքան խղճացի նրան. բոլորն անտարբեր անցնում էին նրա կողքով, իսկ նա բոլորին հույսով և ժպիտով էր նայում:

Որոշեցի մոտենալ նրան և հարցնել, արդյոք նա կարողանում է վաճառել իր ծաղիկները, իսկ նա էլ իջեցրեց գլուխը և մի կերպ զսպելով արցունքները՝ ասաց.

Էհ, աղջիկս…չեն գնում իմ ծաղիկները: Բոլորովին: Ամբողջ շաբաթ այստեղ եմ եղել, բայց ոչ ոք չի գնել: Մարդիկ նույնիսկ չեն էլ նայում ինձ:

Պատեկրացնու՞մ եք. մի ամբողջ շաբաթ կանգնած վաճառում է, բայց ոչ ոք չի գնել:

Խիղճս և դաստիրակությունս թույլ չտվեցին, որ հենց այնպես անցնեմ գնամ, և որոշեցի օգնել. վազեցի մոտակա բանկոմատի մոտ, գումար հանեցի քարտիցս և գնեցի տատիկի բոլոր ծաղիկները: Զարմանալի չէ, որ գումարն այնքան էլ մեծ չէր…

Իմ հասցեին այդքան շատ բարի խոսքեր երբեք չէի լսել: Նա մի քանի րոպե անդադար շնորհակալություն էր հայտնում ինձ, ես նույնիսկ անհարմար զգացի ինձ:

Հեռվից պտտվեցի և տեսա, որ տատիկը դեռ այնտեղ է, կանգնած արտասվում էր…

Անկեղծ ասած, հպարտացա ինձանով, չէ որ ես այսօր մի մարդու երջանկացրեցի:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ