Բարմենը բաժակի վրա մի քանի բառ գրեց, ինչով փրկեց հաճախորդուհուն ինքնասպանությունից. ահա թե ինչ էր գրված

Հաճախ փոքր դետալը կարող է փրկել մարդու կյանքը: Այս պատմությունը հաճելի մանրուքի մասին է, որն օգնեց մարդուն վերադարձնել կյանքի:

Դեռահաս Բեկան իր կյանքի մեծ մասն անցկացրել է առողջության համար պայքարելով: Աղջիկն ունի մի քանի քրոնիկ հիվանդություններ, որոնք իրեն խանգարում են ապրել, և երիտասարդ Բեկան արդեն մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել: Ժամանակին նա տաղանդավոր պարուհի էր, իսկ հիմա ամսական մի քանի անգամ նրան հիվանդանոց են պառկեցնում:

Ձեզ թվում է, որ ես անհոգ, երջանիկ և կենսուրախ եմ: Բայց ես՝ ես չեմ: Ժպիտս ձևական է: Այն թաքցնում է իրական Բեկային, ով հանձնվել է և ատում է ինքն իրեն,-գրել  է Բեկան իր ֆեյսբուքյան էջում:

Մի օր Բեկան գնաց Սթարբաքս, քանի որ միայն սուրճն է իրեն երջանկացնում, թեկուզ և կարճ ժամանակով: Նա ասաց իր անունը, ինչպես որ ընդունված է այդ սրճարանում, իսկ բարմենն աղջկա անվան փոխարեն գրեց մի բան, ինչն ընդմիշտ փոխեց աղջկա կայքնքը.

-Ժպտա,-գրված էր բաժակին:

Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց այդ գրածը շատ հուզեց Բեկային:

Միայն իմանայիր, թե քո այդ գրածը որքան փոխեց կյանքս: Դա նշանակում է, որ քեզ համար միևնույն չէ:  Դու պարզապես կատարեցիր քո աշխատանքը, բայց դրանով փոխեցիր իմ օրը, գուցե և կյանքը: Շնորհակալ եմ,-հետագայում իր էջում գրեց Բեկան:

Դրանից հետո ԲԵկան որոշեց այլևս թևաթափ չլինել և ակտիվորեն շարունակել բուժումները, նա կարծես նոր ուժ ստացավ՝ ազատվելով հոգեբանական խնդիրներից, որոնք այդքան տարի խանգարել են լիարժեք ապրել և ուրախանալ:

Բեկային շատ է աջակցում մայրը: Նա նույնպես շնորհակալ է բարմենին, քանի որ նա աղջկա մեջ տեսավ այն, ինչից երես են թեքում ուրիշները:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ