Արտասովոր երևույթ․ 2 ամսական երեխան կարողանում է ինքնուրույն կանգնել․ տեսանյութ

Բրիտանական Բրիստոլ քաղաքում բնակվող 31-ամյա Թեզրա ֆինն-Ջոնսթոնը և նրա 23-ամյա կինը՝ Էմիլի Դերիկը, կարծում են, որ իրենք աշխարհի «ամենաուժեղ երեխայի» ծնողներն են: Զույգի առաջնեկը՝ Լուլան, սովորել է կանգնած մնալ 2 ամսականում: Ծնողների խոսքով՝ դեռ ծննդատնից դուրս գրվելիս նա կարողանում էր պահել գլուխը: Մինչդեռ փոքրիկ աղջնակը կշռում էր ընդամենը 2,523 կիլոգրամ:

Parents amazed when eight-week-old baby daughter learns to stand ...

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երեխան փորձել է կանգնել դեռ 1 ամսականից:

Արդեն 4-ամսական Լուլան կարողանում է ինքնուրույն կանգնել՝ առանց որևէ օգնության: Նրա մասնակցությամբ տեսանյութերը մեծ տարածում են գտել համացանցում:

Նշենք, որ սովորականում երեխաները սկսում են կանգնած մնալ 6-8 ամսական հասակում՝այն էլ նրանց ձեռքերից բռնելու դեպքում:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ