Հակոբյան Արթուրը քիչ է զբաղվում հիմա իր մասնագիտությամբ, քանի որ հրավերներ քիչ է ստանում։
Նա որոշակիորեն հիասթափված է, որ դերասանի մասնագիտությունը դարձել է այնքան մատչելի ու հեշտ գործ, որ նույնիսկ լամպը կարող է դերասան լինել։
Արթուրի կարծիքով իր դերակատարումների բացակայությամբ տուժում է ոչ միայն ինքը, այլ նաև իր դերակատարումները սիրող հանդիսատեսը։ Դերասանը որոշ ժամանակ առաջ նյարդային գերլարվածությունից սրտի խնդիրներ է ունեցել, որի համար ստենդավորվել է։
Արտիստական առաջարկների սակավության պայմաններում Ա․ Հակովյանը գրել է սցենարներ ու ներկայացումներ է խաղացել Մարգարիտա Խաչատրյանի, երգիչ ամուսիններ Արմանի ու Յանայի հետ։
Արթուրի կյանքում ամենադժվորը իր ծնողներին կորցնելն է։ Նրանց մասին մտածելիս նա չի կարողանում զսպել իր արցունքները։
Արթուրի զավակները ու թոռները ներկայումս արտերկում են՝ Նահանգներում։ Նա նույնիսկ իր թոռներին չի տեսել իրականում, նրանց միայն էկրաններից է տեսել, որի համար շատ է ափսոսում։ Արտիստի անկեղծ զրույցը՝ կցված նյութում։