Առակ՝ երկու գայլերի մասին. ընդամենը 20 վարկյանում կընթերցեք, բայց չեք մոռանա ամբողջ կյանքում

-Յուրաքանչյուր մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում ներքին պայքար է վարում: Այդպես է ստացվում, քանի որ մեր ներսում երկու գայլ է բնակվում,- իմաստունը սկսեց խոսակցությունը :

-Ինչպե՞ս թե երկու գայլ,-հարցրեց փոքրիկ տղան, նրա դեմքը շողում էր մանկական հետաքրքրասիորւթյամբ:

-Նրանցից առաջինը՝ Չարիքն է: Դա վախն է, նախանձը, իքնահավանությունը, ստորությունը, ամբարտավանությունը, մեղքի զգացումը; բայց մյուս գայլը՝ Բարին է: Ուրախությունը, խաղաղությունը, սերը, հույսը, բարեսրտությունը, առատաձեռնությունը, ճշմարտությունն ու հավատը,- պատասխանեց իմաստունը:

-Իսկ գայլերից ո՞ր մեկն է հաղթում, — հարցրեց տղան, և երեևում էր, որ նա շատ է հուզվում: Նա չէր համբերում ճշմարտությունն իմանալ:

 

-Միշտ հաղթում է նա, ում դու կերակրում ես, — պատասխանեց տարեց մարդն ու ժպտաց:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ