Այն տղամարդը, ով չի սիրում իր կնոջը, անում է այս 5 բանը

Ճիշտ հարաբերություններ ունենում են միայն այն մարդիկ ,ովքեր կարողանում են սիրել և կարևորել զուգընկերոջ զգացմունքները: Կան բաներ, որոնք պիտի ստիպեն ձեզ մտածել, որ գուցե ձեզ ուղղակի օգտագործում են:

Ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել:

Նա այնպես է անում, որ դուք ինքներդ ձեզ կասկածեք

 

Սարսափելի է, երբ մարդը զրկում է ձեզ՝ ինքներդ ձեզ ադեկվատ գնահատելու ունակությունից: Եթե մարդու հետ շփումը ստիպում է ձեզ կասկածել ձեր ուժերին և հնարավորություններին, ապա դա նշանակում է, որ նա ուղղակի չի սիրում ձեզ:

Մշտապես վերահսկում է ձեր գործողությունները

Այն փաստը, որ դուք կարծես վանդակում փակված լինեք, խոսում է այն մասին, որ մարդը ձգտում է մշտապես վերահսկել այն, ինչ կատարվում է ձեր կյանքում: Սկզբում նա ուղղակի վերահսկում է, թե ինչ հագաք և ուր գնացիք, իսկ հետո սկսվում են արգելքները:

Համարում է, որ իր խնդիրների մեղավորը դուք եք

Համաձայնեք, որ միայն երեխաներին է հատկանշական որևէ մեկի վրա սեփական մեղքը բարդելը: Մեծահասակներն ինքներն են պատասխանատվություն կրում սեփական արարքների համար:

Միշտ միայն բացասականն է տեսնում

Նա միշտ նկատում է ձեր թերությունները և բարձրաձայնում է դրանք: Ընդ որում, նա միշտ ավելի շատ բացասական է տեսնում, քան դրականը: Այդպիսի վարքը խոսում է այն մասին, որ գործ ունեք կոմպլեքսավորված և ոչ կայացած մարդու հետ:

Ծաղրում է ձեզ

Առանց կատակների և հումորի անհնար է ապրել: Սակայն հաճելի չէ, երբ ծաղրում են հենց ձեզ՝ հաշվի չառնելով դիմացինի էմոցիաներն ու զգացմունքները: Անկեղծ սիրող մարդը երբեք մտադրված չի նեղացնի:

Like this post? Please share to your friends: