Asekose.am-ի Բացարձակ Արժեք հաղորդման հյուրը դերասան Լևս Դավթյանն է։
StarNews-ը հետևել է զրույցին: Հաղորդման շրջանակներում դերասանը բավականին անկեղծացավ ու խոսեց ներկայիս իշխանության, նրանց բացթողումների ու ներկայուիս վատ ընդիմություն ունենալու մասին։
Լևսը պատմեց, որ բավականին դժվարությամբ է կարողացել մարմնավորել հեղափոխությամբ իշխանություն եկած և երկիրը կործանման հասցրած ղեկավարի կերպարը։ Նաև նշեց, որ շատ դեպքերում սխալ է ընկալվել հանրության շրջանում իր կերպարը՝ նրան ասոցացրել են կերպարի հետ։
Լևսի խոսքով վերջինս խնդիրներ է ունեցել ու շարունակել է հարաբերություններ չպահել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրեն հարազատ են համարվել, սակայն հետևել են ներկայիս իշխանությանը։
«Այն մարդիկ, ովքեր սատարում են այս իշխանությանը, մեխանիկորեն դառնում են նրանց նման թուրք, ու հաջորդ իշխանափոխության ժամանակ բոլոր այդ մարդկանց ուղղակի պետք է նետել աղբանոցը»,-զրույցի ընթացքում նշեց դերասանը։
Նա նաև հավելեց, որ իր ազատ խոսքի պատճառով իր առջև փակվել են հեռուստաընկերությունների դռներն ու հետևաբար նաև չկան առաջարկներ որպես դերասան։
Խոսելով հայրենիքը լքելու մասին Լևսը նշեց, որ եղել են պահեր, երբ ցանկացել է թողնել ամեն բան ու մեկնել հայրենիքից, սակայն այս պահին իրեն ուժ ու հավատ է տալիս վերջինիս կինը, ով ըստ Լևսի ավելի ուժեղ է և էլ ավելի հայրենասեր։