Սկեսուրս բառիս բուն իմաստով սկեսուր է: Ոնց որ միշտ ինձ սպասած լինի, որ ինքնահաստատվի ինձ վրա ու իր կյանքի չստացված պահերի համար ինձնից մուռ հանի: Բայց ես ինչ եմ արել իրեն էլի: Ընդամենը որդու կինն եմ, ում հետ շատ սիրով ու հարգանքով ենք, բայց սկեսուրիս հետ մինչ օրս լեզու չեմ գտնում: Արդեն 3 տարի կլինի ամուսնացած ենք, բայց, սկեսուրս միշտ երեսով ա տալիս այն փաստը, որ ես հետս օժիտ չեմ բերել: Անկեղծ կլինեմ, ծնողներս հնարավորություն չունեին, ես էլ նրանց ասել էի որ պարտքով ոչինչ չանեն, չեմ թողել:հետո, սկեսուրիս տանն ինչ չկար, որ պիտի հետս տանեի: Դա ինչ հնացած հիմար ադաթ է: Ես գիտեմ, որ շատերը վաղուց նման բաներ չեն անում, սկեսուրներն էլ շատ նորմալ են վերաբերվում, նույնիսկ իրենք են ամեն բան անում, որ հարսը հետը ոչինչ չբերի: Իսկ իմ սկեսուրը փաստորեն օժիտի էր սպասում ու մինչև հիմա էլ ինձ երեսով է տալիս այդ ամենը: Կգա կասի հարևանի հարսը օժիտ ընտիր մեբել ա բերել, լվացքի մեքենա, էս էն: Ես էլ մի օր չդիմացա ասեցի սկեսուրիս՝ «մամ ջան, ինչի կարիք ունես, ասա աշխատում եմ, ապառիկով կառնեմ կբերեմ կդնեմ տունը, դու էլ էլ հարևանների հարսների բերածին չես նայի»: Իհարկե, ասեց ես ամոն ինչ էլ ունեմ, ինձ բան պետք չի ու շատ լավ էլ հասկացավ ինչու նման բան ասեցի
Ամուսնացա առանց օժիտի. ծնողներս հնարավորություն չունեին, սկեսուրս էլ մինչ օրս երեսովա տալիս. տեսեք ինչ արեցի մի օր
