Ամուսին ու կին միասին ապրեցին 60 տարի

Ամուսին և կին ապրեցին իրար հետ 60 տարի: Նրանք միմյանցից ոչինչ չէին թաքցնում, բայց կինը միայն մի գաղտնիք ուներ: Նրա պահարանի վերին դարակում կոշիկի մի տուփ կար, որի մեջ ամուսինը երբեք չէր նայել: Երբ արդեն շատ ծերանալով, կինն անկողին ընկավ, որոշեց պատմել իր գաղտնիքը և ամուսնուն խնդրեց բերել տուփը: Երբ ամուսինը տուփը բերեց և բացեց այն, ներսում տեսավ երկու շատ գեղեցիկ գործած տիկնիկներ և փողի մի մեծ կապոց:
— Ի՞ նչ է սա, — հարցրեց ապշահար ամուսինը:
— Գիտե՞ս, մեր հարսանիքից առաջ իմ սիրելի տատիկը ինձ հայտնեց երջանիկ ընտանեկան կյանքի գաղտնիքը: Նա ասաց. «Եթե ամուսնուդ վրա բարկանաս, ապա երբեք մի վիճիր, այլ գնա և մի տիկնիկ գործիր»:
Ամուսնու աչքերն արցունքոտվեցին, չէ՞որ տուփում ընդամենը երկու տկնիկ կար:
Ապա նա հարցրեց.
— Պատասխանիր, այս ի՞նչ փող է: Չ՞է որ դու սա չես խնայել ընտանեկան ծախսերի մեր գումարից:
— Ես սա կուտակել եմ տիկնիկներ վաճառելով:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ